Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ-ից շուրջ կես միլիոնի դոլարի հափշտակության մեջ մեղադրվողը գրավով ազատ կարձակվի՞. Փաստինֆո

Հունիս 29,2016 17:52

Պաշտպանության նախարարությունից շուրջ կես միլիոն դոլարի հափշտակություն կատարելու մեջ մեղադրվող Աշոտ Սարգսյանի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու մասին:

Պաշտպան Արթուր Սարգսյանը միջնորդել է բեկանել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 21.06.2016թ. կայացված որոշումը, ամբողջությամբ բավարարել միջնորդությունը , Աշոտ Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոխարինել այլընտրանքային խափանման միջոց` գրավով:

Իսկ գրավի չափ սահմանել 1-2 միլիոն ՀՀ դրամ գումար կամ ընտրել անձնական երաշխավորություն:

Հունիսի 21-ին կայացված դատական նիստում, որին ի դեպ ամբաստանյալը չի ներկայացվել իբրև թե առողջական վիճակով պայմանավորված, դատարանը մերժել է Աշոտ Սարգսյանի պաշտպանի միջնորդությունը կալանքն այլ խափանման միջոցով փոխարինելու վերաբերյալ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, գործը 2015թ. նոյեմբերի 20-ին մակագրվել է Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ դատավոր Լևոն Արազյանին և մինչև այսօր ըստ էության կայացվել է շուրջ 7 դատական նիստ:

Նշենք նաև, որ գործով նախնական քննության ընթացքում ևս Աշոտ Սարգսյանը հաճախակի էր «հիվանդանում» հատկապես խափանման միջոցի հարցի քննարկման ժամանակ և քրեակատարողական վարչությանը, առողջապահության նախարարությանն ուղղված միջնորդագրերի արդյունքում ի վերջո հաջողվել է քաշքշուկների դեմն առնել, սակայն այժմ էլ այդ ամենը շարունակվում է դատարանում։

 

Նյութի մանրամասները կարդացեք Փաստինֆոի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930