Հունիսի 29-ին մեր հանրապետությունում նշվում է անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրը: Այդ առիթով Արագածոտնի մարզային միջոցառումն այս անգամ անցկացվեց Ավանում, որտեղ երախտագետ հանրությունն իր հարգանքի տուրքը մատուցեց մարզի 11 անհայտ կորածներին:
Նախորդ տարի, Հայոց ցեղասպանության 100 ամյակի կապակցությամբ, գյուղի բարերար Պետրոս Պետրոսյանի միջոցներով այստեղ հիմնվել է ,,Անմահների պուրակ,, և տեղադրվել է 6 մետր բարձրությամբ մեծադիր խաչը:
Նույն բարերարի նախաձեռնությամբ այս պուրակում կանգնեցվեց,,Փառք հայոց զինվորին,, խորագիրը կրող հուշակոթողը:
Կարդացեք նաև
Հանդիսավոր բացմանը ներկա էին Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, ԱԺ պատգամավորներ, մշակույթի գործիչներ, հյուրեր հարակից համայնքներից եւ մայրաքաղաքից:
Հուշակոթողի բացման պատիվը տրվեց մարզպետ Գաբրիել Գյոզալյանին: Ողջունելով մասնակիցներին, մարզպետն իր երախտիքի և հարգանքի տուրքը մատուցեց անհայտ կորածներին և շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին, բարերար Պետրոս Պետրոսյանին և քանդակագործ Վարազդատ Համբարձումյանին: Նա հարատև խաղաղություն մաղթեց Հայոց աշխարհին, խաղաղություն, որի երաշխավորը մեր հզոր ու անպարտելի բանակն է:
Օրվա խորհրդին համահունչ` կատարվեցին ազգային ազատագրական երգեր եւ պարեր:
Արագածոտնի մարզպետարան