Հունիսի 29-ին, ժամը 12.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում՝ «ՍԵՎԱՆ-ՀՐԱԶԴԱՆ-ՋՐԱՌ» պոմպակայանի ավազանում, քաղաքացի է ջրահեղձվել. դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը::
Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական ծառայությունը, հատուկ ջրափրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ջրից դուրս են բերել Է. Չ.-ի դին (ծնվ. 1996թ.):
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Կարդացեք նաև