Այսօր ՀՀ նախագահը Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին նշանակել է նախագահի վերահսկողության ծառայության պետ: Այս մասին պաշտոնական տեղեկատվություն դեռ տեղադրված չէ:
Հիշեցնենք, որ գեներալ Ցոլակյանը 3 տարի պաշտոնավարեց Շիրակի մարզում, նա 2016 թվականի փետրվարի 24-ին ազատվեց մարզպետի պաշտոնից սեփական դիմումի համաձայն, քանի որ ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելուց հետո, այս կուսակցությունը խնդրեց Շիրակը մարզի կառավարումը հանձնել իրեն:
Հիշեցնենք, որ Շիրակի մարզի գյուղապետերը դեմ էին, որ Ֆելիքս Ցոլակյանին ազատեին մարզպետի պաշտոնից, նրան բնութագրվում էին համեստ, անկեղծ ու շփման առումով բաց պաշտոնյայի, որի հեռախոսը իրենց համար հասանելի է եղել 24 ժամ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ