Կյանքից հեռացել է ճանաչված արձակագիր, հրապարակախոս Հրաչյա (Հրաչօ) Մաթևոսյանը:
Հրաչյա Մաթևոսյանը ծնվել է 1937 թվականի մայիսի 12-ին Ահնիձորում:
1955-ին ավարտել է Երևանի արհեստագործական 3-րդ ուսումնարանը և Երևանի տպարաններում աշխատել որպես լինոտիպիստ։ 1962-ին ընդունվել և 1966-ին ավարտել է Երևանի համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Ուսումնառության տարիներին աշխատել է կույրերի միավորման հրատարակչությունում որպես գրական աշխատող, ապա «Ոզնի» երգիծական հանդեսի խմբագրությունում որպես բաժնի վարիչ։1966–1974-ին որպես բաժնի վարիչ աշխատել է «Ավանգարդ» թերթի խմբագրությունում։ 1974-ի հունիսից «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթի պատասխանատու քարտուղարն է։
Արժանացել է ԼՂՀ Եղիշեի անվան մրցանակի (1992, 2003):
Հրաչյա Մաթևոսյանը Հրանտ Մաթևոսյանի եղբայրն էր։