ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը Նիկոլ Փաշինյանի ելույթին պատասխանեց՝ ասելով, թե նա լրագրողական մակարդակի ողորմելի գնահատականներ է տալիս. «Դուք ձեր քթին ուտելու եք համապատասխան պատասխանները ձեր ասածներին: Մարտի 1-ի արյունը դա ձե՛ր վրա է: Հենց քո՛ վրա է, որովհետեւ ինքդ մոլորեցնելով տասնյակ հազարավոր մարդկանց, պարահրապարակ հանելով, պարելով, երգելով տարաք զոհաբերության: Խղճներդ հանգիստ նստեցիք ձեր տանը, այսօր էլ փորձում եք մարդ գտնել, ուժ գտնել, որի վրա դնեք այդ մեղքը: Բայց ժամանակը տալիս է գնահատական: Կանչել էիք ժողովրդին, հրավիրել էիք՝ տեր կանգնեիք, տանեիք ձեր հեղափոխությունը մինչեւ վերջ: Բայց ձեր դավադիր կազմակերպված խմբով վախեցնելով բոլորին, շանտաժ անելով քաղաքական ուժերին, որ ձեզ քաղաքական դիակ կսարքենք, էս կասենք, էն կանենք, փորձում էիք պայքար տանել:
Փառք Աստծո, կյանքը ցույց տվեց, թե ով եք ու ինչ կարող եք անել: Եվ ֆիզիկական առաջնորդ ունեիք եւ հոգեւոր, տե՛ր կանգնեիք, չդավաճանեի՛ք: Մենք ունենք եւ ֆիզիկական առաջնորդ, եւ տնտեսական առաջնորդ, քաղաքական գործիչ, տեր ենք կանգնած, պայքարում ենք 20 տարի»:
Նա Փաշինյանին ասաց՝ մենք միավորում ենք ստեղծել, կարո՞ղ ես, դու էլ արա. «Դու ո՞վ ես, որ գնահատական տաս մարդկանց, որոնք ճանապարհ են անցել, քեզանից միլիոն անգամ խելոք են, որովհետեւ մենակ չեն, ուժ են: Իմ գործընկերներին կոչ կանեմ՝ չափներդ ճանաչեք: Եթե չափվելու տեղ եք ուզում՝ եկեք դահլիճից դուրս: Եթե շատ ուժեղ տղերք եք՝ եկեք տղայական ռազբորկին: Ոչ թե էստեղ վազելով երկու բառ ասեք ու թռեք»:
Փաշինյանը տեղում նստած ծիծաղում էր: Բիշարյանը դիմեց իշխանությանը՝ ասելով՝ «Բացահայտեցիք ձեր գործիքին»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ