Հունիսի 29-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի նախագահ, տնօրենների խորհրդի ատենապետ Գարո Արմենին, տնօրենների խորհրդի խորհրդական Ջոն Էվանսին և գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանին։
Կարեն Միրզոյանը ողջունել է հիմնադրամի ներկայացուցիչների այցը ԼՂՀ և Արցախում մարդասիրական գործունեություն ծավալելու նրանց մտադրությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հիմնադրամի և Արցախի կառույցների միջև մարդասիրական՝ մասնավորապես, կրթության և առողջապահության ոլորտներում համագործակցության հեռանկարները։
Կարդացեք նաև
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ