Լրահոս
Օրվա լրահոսը

Բորիս Նավասարդյան. «Հայաստանում ամենաառաջինը տուժելու է կառավարությունը՝ որպես հիմնական գրանտակեր»

Հունիս 29,2016 16:22

«Ինձ ավելի շատ հետաքրքրում է Եվրամիության ապագան, քան Մեծ Բրիտանիայի դուրս գալը Եվրամիությունից»,- հունիսի 29-ին «Դիալոգ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Նա նշեց, որ Մեծ Բրիտանիան վերջին տարիներին Եվրամիության ակտիվ անդամ չի եղել, չի աջակցել ԵՄ որեւէ նախաձեռնությանը, այնպես որ ՄԲ-ն շատ դեպքերում կաշկանդող դեր է կատարել: Եվ ըստ նրա, եթե եվրոպական կառույցները ավելի արդյունավետ աշխատեն, ապա նրանց համար հնարավորություններ են բացվում:

Բորիս Նավասարդյանը համարում է, որ ստեղծված իրավիճակում Ռուսաստանը իզուր է ուրախանում. «Եթե Ռուսաստանին համարենք հզոր խաղացող, իրենից բացի էլ կան հզոր խաղացողներ՝ ԱՄՆ-ն, Եվրամիությունը եւ Չինաստանը: Եվրամիության՝ այդ հզոր խաղացողներից ենթադրյալ դուրս գալը ոչ թե նշանակում է, որ այդ տեղը բացվում է, այլ հակառակը՝ որ մյուս հզոր խաղացողները այդ տեղը գրավելու են եւ գրավելու են շատ ավելի կոշտ միջոցներ իրականացնելով, որոնք հաստատ Ռուսաստանին դուր չեն գալու: Այնպես որ այդ ժամանակավոր հրճվանքը, որ մենք տեսնում ենք Ռուսաստանում եւ անմիջապես առաջին քայլը, որ Ռուսաստանը կատարեց՝ անմիջապես ներեց Թուրքիային, որ հիմա մենք միասին վերջնականապես կքանդենք Եվրամիությունը, եւ ավելի մեծ աշխարհաքաղաքական դերակատարություն կստանանք: Ինձ թվում է՝ դա ժամանակավոր հրճվանք է, բայց դա չի լինելու»:

Բորիս Նավասարդյանը համարում է, որ ստեղծված իրավիճակից Հայաստանում ամենաառաջինը տուժելու է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ որպես հիմնական գրանտակեր, ինչպես նաեւ նրա շուրջ ստեղծված արհեստական քաղաքացիական նախաձեռնությունները. «Միգուցե փող ուտելու բազան քչանում է, բայց այդ փող ուտողների համար, ոչ թե գործ անողների համար դժվարացնում է իրավիճակը: Այդ առումով ես միայն կողջունեմ Եվրամիության խստացման քաղաքականությունը գործընկերների նկատմամբ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930