Լրահոս
Օրվա լրահոսը

Կպայքարեն ID քարտերով ընտրությունների դեմ

Հունիս 29,2016 16:19

«Այդ խնդիրն ID քարտերով եկեք չպայմանավորենք, իրենք դեռ վաղուց են տանում այդ գործընթացը եւ որ մի քանի հազար ստորագրություն են բերում, ասում են` մարդիկ դեմ են` դա խնդիր է, որի լուծումը գտնենք»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:

Խնդիրն այն է, որ «Ընդդեմ մարդկանց համարակալման» շարժումը` պայմանավորված առաջիկա ընտրություններում միասնական փաստաթղթով,  ID քարտերով, ընտրությունների անցկացման, կրկին պատրաստվում է լայնածավալ հակաքարոզի: Նրանք նամակով դիմել են ԱԺ պատգամավորներին` զգուշացնելով. «Նույնականացման քարտերի ստիպողաբար ներդրումը,  ինչպես նաև մատնահետքերի հանձնելու պարտադրանքը, Հայաստանի Սահմանադրության խախտում է, քանի որ այն ոտնահարում է անմեղության կանխավարկածը և վիրավորական է բազմաթիվ իմաստներով, ինչպես նաև, դաժան վերաբերմունք է: Մենք նաև պնդում ենք, որ կան բազմաթիվ մեթոդներ կեղծել ընտրությունները, որոնց  դեպքում մատնահետքերը օգնել սկզբունքորեն չեն կարող:

Օրինակ ՝ իշխանությունները կոպիտ, բռնի ուժով վերջում պարզապես ոչնչացնելու են իրենց դեմ քվեարկողների թերթիկները և փոխարինելու են ուզած պատասխանով ՝ պահպանելով թերթիկների քանակը: Լինելու է նաև ընտրողների կամ հանձնաժողովի կաշառք»:

Հովհաննես Սահակյանն ասում է, որ իբրեւ հանձնաժողովի նախագահ, ինքն ընդունել է շարժման նախաձեռնողներին, խոսել են ու պայմանավորվել են, որ լրացուցիչ տեղեկություններ հավաքեն ու առաջիկայում, շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ քննարկում անցկացնեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930