Հունիսի 29-ին Ռեդիսոն Բլու հյուրանոցում կայացավ ՀՀ վարչապետի Լավագույն կին գործարար 2016թ. մրցանակաբաշխությունը: ՀՀ վարչապետի անունից միջոցառման մասնակիցներին ողջունեց և մրցանակները հանձնեց ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Միջոցառումն իրականացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո` էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ: Նախապատրաստումը և անցկացումն իրականացրել է «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը:
Մրցանակաբաշխության հիմնական նպատակներն են Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման բնագավառում կանանց ձեռնարկատիրական գործունեության և նախաձեռնողականության խրախուսումը, տնտեսության տարբեր ճյուղերում կին գործարարների նվաճումներն ըստ արժանվույն գնահատումը և սատարումը: Միջոցառումն անցկացվում է 2012 թվականից:
Մրցանակաբաշխությունն անցկացվում է 6 անվանակարգերով.
- «Լավագույն կին գործատու»
- «Լավագույն կին նորարար»
- «Կին գործարարի լավագույն ապրանքանիշ»
- «Լավագույն երիտասարդ կին գործարար»
- «Լավագույն սկսնակ կին գործարար»
- «Լավագույն արտահանող կին գործարար»
6-րդ անվանակարգում մրցանակները 2016թ մրցանակաբաշխության ընթացքում շնորհվեցին առաջին անգամ: Յուրաքանչյուր անվանակարգի համար շնորհվում է երկուական մրցանակ՝ Երևան քաղաքի և ՀՀ մարզերի լավագույն կին գործարարների համար: 2016 թվականի մրցանակաբաշխությանը ներկայացվել է 140 հայտ, որոնցից 38-ը՝ Երևանից և 102-ը՝ մարզերից:
Վարչապետի մրցանակներից զատ, այս տարվա մրցանակաբաշխության համար առաջին անգամ մրցանակներ էին սահմանել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը: ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը մրցանակ շնորհեց Արցախի 2 կին գործարարի: Խրախուսական պատվոգրեր, նվերներ և մրցանակներ էին սահմանել նաև Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր կազմակերպությունները` ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID PRP)ծրագիրը, ԵԱՀԿ (OSCE) Երևանյան գրասենյակը, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (UNIDO) և նրա կողմից իրականացվող «Երիտասարդ ձեռներեցներին աջակցություն» ծրագիրը, Ասիական զարգացման բանկի (ADB) «Կանանց ձեռներեցության զարգացում» ծրագիրը, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակը (UNHCR), «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի խորհրդատվություն փոքր բիզնեսներին» գրասենյակը (EBRD ASB) և Գործարարության աջակցության գրասենյակը (EBRD BSO), «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (AYWA), Technology And Science Dynamics ընկերությունը` Արմթաբ և Արմֆոն ապրանքանիշով:
Կազմակերպմանը ֆինանսական աջակցություն են տրամադրել ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող USAID/PRP ծրագիրը, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ):
Մրցանակաբաշխության ավարտից հետո ՀՀ վարչապետի և ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր կազմակերպությունների մրցանակները ստացած կին գործարարները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները մասնակցեցին Կին գործարարների մարտահրավերները խորագրով քննարկմանը: Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպության աջակցությամբ կազմակերպված քննարկման ընթացքում մասնակիցները բարձրաձայնեցին բոլոր առկա խնդիրների և խոչընդոտների մասին, որոնց բախվում են գործարար կանայք: Նրանց ձայնը քննարկման կազմակերպիչների համար ուղեցույց կհանդիսանա ՀՀ կառավարության, էկոնոմիկայի նախարարության և միջազգային կառույցների հետ համատեղ ծրագրերի համար: Քննարկման արդյունքները վերջում արձանագրության տեսքով կներկայացվեն կառավարությանը, նախարարությանը և շահագրգիռ կառույցներին:
ՀՀ վարչապետի Լավագույն կին գործարար 2016թ. մրցանակաբաշխության ընթացքում ՀՀ վարչապետի և միջազգային կառույցների մրցանակների են արժանացել հետևյալ կին գործարարները և կազմակերպությունները.
- «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԻՆ ԳՈՐԾԱՏՈՒ» ԵՐԵՎԱՆ – Աննա Արուտչյան
«Ստարլեթ» ՍՊԸ: Գործունեության ոլորտը` նախադպրոցական ուսումնական հաստատություն:
«ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԻՆ ԳՈՐԾԱՏՈՒ» ՀՀ ՄԱՐԶԵՐ – Անահիտ Մուրադյան
ԱՁ, Շիրակի մարզ, ք. Գյումրի: Գործունեության ոլորտը` խմորեղենի արտադրություն:
- «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԻՆ ՆՈՐԱՐԱՐ» ԵՐԵՎԱՆ – Հասմիկ Սահակյան
«Կանանց և երիտասարդների զարգացման և աջակցման կենտրոն» ՍՊԸ: Գործունեության ոլորտը` խորհրդատվական ծառայություն
«ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԻՆ ՆՈՐԱՐԱՐ» ՀՀ ՄԱՐԶԵՐ – Արմենուհի Հայրապետյան
ԱՁ, Սյունիքի մարզ, Գորիս: Գործունեության ոլորտը` հյուրանոցառեստորանային համալիր:
- «ԿԻՆ ԳՈՐԾԱՐԱՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՊՐԱՆՔԱՆԻՇ» ԵՐԵՎԱՆ – Սաթիկ Աչիկյան
ԱՁ,«ՍԱԹԵՆԻԿ», հրուշակեղեն: Գործունեության ոլորտը` հրուշակեղենի արտադրություն:
«ԿԻՆ ԳՈՐԾԱՐԱՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՊՐԱՆՔԱՆԻՇ» ՀՀ ՄԱՐԶԵՐ – Թամարա Մատինյան
ԱՁ, «Համով Խորտիկ», Լոռու մարզ, ք. Ստեփանավան: Գործունեության ոլորտը` մսամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրություն:
- «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ ԳՈՐԾԱՐԱՐ» ԵՐԵՎԱՆ – Քրիստինե Գրիգորյան
«Կվիստի» ՍՊԸ: Գործունեության ոլորտը` հագուստի մոդելավորում, ձևավորում, արտադրություն:
«ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ ԳՈՐԾԱՐԱՐ» ՀՀ ՄԱՐԶԵՐ – Հայարփի Սարդարյան
ԱՁ, Վայոց Ձորի մարզ, գ.Գետափ: Գործունեության ոլորտը` ջերմոցային տնտեսություն (հոլանդական վարդեր և կակաչներ):
- «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍԿՍՆԱԿ ԿԻՆ ԳՈՐԾԱՐԱՐ» ԵՐԵՎԱՆ – Տաթևիկ Հարությունյան
«Թելի» ՍՊԸ: Գործունեության ոլորտը` աքսեսուարների և տան դեկորի պարագաների արտադրություն:
«ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍԿՍՆԱԿ ԿԻՆ ԳՈՐԾԱՐԱՐ» ՀՀ ՄԱՐԶԵՐ – Լյուդա Բալյան
Ա/Ձ, Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ: Գործունեության ոլորտը` 8 տեսակի պանրի արտադրություն:
- «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՐՏԱՀԱՆՈՂ ԿԻՆ ԳՈՐԾԱՐԱՐ» ԵՐԵՎԱՆ – Անահիտ Մարկոսյան
«ՆԱԻՐԻԱՆ» ՓԲԸ: Գործունեության ոլորտը` բնական կոսմետիկ միջոցների արտադրություն:
«ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՐՏԱՀԱՆՈՂ ԿԻՆ ԳՈՐԾԱՐԱՐ» ՀՀ ՄԱՐԶԵՐ – Գայանե Ղազարյան
ԱՁ, Արագածոտնի մարզ, գ. Աղձք: Գործունեության ոլորտը`չրերի արտադրություն:
ԽՐԱԽՈՒՍԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
Էկոնոմիկայի նախարարություն
- Քրիստինե Հովհաննիսյան – Գեղարքունիք, ք.Սևան: Գործունեության ոլորտը` հարսանյաց և գեղեցկության սրահ, ծաղիկների կոմպոզիցիաներ, դիզայներական ծառայություններ:
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ Արցախի կին գործարարներ
- Գալոյան Ռեգինա, «Սալոն օրխիդեա», ձևավորման սրահ
- Ազատուհի Սիմոնյան, մեղրի արտադրություն:
USAID PRP
- Տաթև Գալստյան – «ԱՐԱԳԱԾ ԱԼՊ» ՍՊԸ, Արագածոտն, ք. Ապարան:
Գործունեության ոլորտը` կաթնամթերքի արտադրություն «Արագած ալպ» «Թան ալպիական» անվանում:
EBRD BSO
- Էմմա Մարաշլյան – ԱՁ, Photo Atelier Marashlyan:
Գործունեության ոլորտը` ֆոտո և վիդեո ծառայությունների մատուցում:
- Շամիրամ Մկրտչյան – «Թության» ՍՊԸ, Լոռի, գ.Հարթագյուղ, Գործունեության ոլորտը` ձիթայուղերի արտադրություն:
UNHCR-Սիրիահայ գործարար կանայք
- Սուզի Թահան – Ա/Ձ: Գործունեության ոլորտը` բիժուտերիայի, պայուսակների, տարոսիկների և այլ նմանատիպ իրերի պատրաստում, տարբեր տեսակի վերանորոգման աշխատանքներ, կարի պարագաների վաճառք:
- Զարմինե Խլոյան – Ա/Ձ; Գրոծունեության ոլորտը` ձկան և մսի տեսականի՝ հայկական և սիրիական ճաշատեսակներ:
- Լենա Յակուբյան – Գործունեության ոլորտը` գործվածքների արտադրություն:
- Զեփյուռ Ջաջան – Գործունեության ոլորտը` հագուստի արտադրություն:
- Արփի Խուբիարյան – Գործունեության ոլորտը` զարդերի/բիժուների արտադրություն:
ADB
- Հասմիկ Պետրոսյան – «ԼՕԼՕ» ՍՊԸ: Գործունեության ոլորտը` մանկապարտեզ-նախակրթարան
- Հասմիկ Աբրահամյան – ՕՐԻԵՆՏ ԷՔՍՊԼՈՐԵՐ ՍՊԸ: Գործունեության ոլորտը` ծառայություն, զբոսաշրջություն:
- Սուսաննա Ասատրյան – Ա/Ձ, Վայոց Ձոր, ք.Եղեգնաձոր: Գործունեության ոլորտը` սալորի, դեղձի, տանձի, խնձորի, խաղողի, արքայանարինջի չրերի և լավաշների, սուջուխի արտադություն:
- Ինգա Մանուկյան –ԼՈՒՄ ՍՊԸ, Կոտայք, ք. Հրազդան: Գործունեության ոլորտը` հագուստի արտադրություն:
- Դիանա Ղազինյան –Գործունեության ոլորտը`մատնահարդարման մասնագիտացված սրահ:
- Օֆիկ Պետրոսյան – «Շի Իվետ» ՍՊԸ, Կոտայք Տնօրեն գ. Գառնի:
Գործունեության ոլորտը` հյուրատնային ծառայություն:
AYWA
- Անի Խաչատրյան – «Ինա էքսպո» ՍՊԸ, Լոռի, Վանաձոր: Գործունեության ոլորտը` սրճարանային ծառայություն և փոքրիկ թխվածքների արտադրություն:
EBRD BAS
- Լիանա Ավագյան – «ՈՒՍՏԱ Ա.Լ.Ա» ՍՊԸ: Գործունեության ոլորտը` թղթե սանիտարահիգիենիկ պարագաների և պլաստմասե արկղների/տարաների արտադրություն:
UNIDO
- Ռուզան Մելիքբեկյան – Տավուշ, գ. Աչաջուր: Գործունեության ոլորտը` խմորեղենի արտադրություն:
- Նեկտար Մանուկովա – «Սիգնում» ՍՊԸ : Գործունեության ոլորտը` խորհրդատվական ծառայությունների մատուցում ազատ տնտեսական, արդյունաբերական գոտիների նախագծման, ստեղծման և զարգացման ուղղությամբ:
- Անահիտ Մկրտչյան – Ա/Ձ, Երևան: Գործունեության ոլորտը` կոշիկի արտադրություն:
- Հասմիկ Խաչատրյան Ա/Ձ Հ Շիրակ, գ. Արևիկ: Գործունեության ոլորտը` կարի արտադրամաս
- Ամալյա Հախվերդյան – ԱՁ – Տավուշ, ք. Դիլիջան: Գործունեության ոլորտը` հյուրատուն:
OSCE
- Կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի (ՎԻՆՆԵԹ Հայաստան) «Սյունիքի տարածաշրջանում/մարզում կանանց ձեռքի աշխատանքի զարգացման ծրագիր»:
- «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (ՀԿՀԱԱՇՄ) հասարակական կազմակերպություն:
Technology And Science Dynamics ընկերություն` Արմթբ Եվ Արմֆոն Ապրանքանիշով:
Սյուզաննա Հայրապետյան: Սիգնում ըկներության հանրային կապերի պատասխանատու:
«Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության
զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամ