Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղ է գնում. հիմնական նպատակն է հարթել ճանապարհը հարաբերությունների կարգավորման համար». Ռուբեն Սաֆրաստյան

Հունիս 29,2016 16:03

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի մեկնաբանմամբ, երեկ Թուրքիայում տեղի ունեցած պայթյունը ԻՊ- Թուրքիա առճակատման դրսեւորում էր:

«Վերջին մեկ տարում Թուրքիան որոշակի փոխեց իր քաղաքականությունը Սիրիայում եւ ստիպված էր որոշակի քայլեր ձեռնարկել իսլամական պետության դեմ: Իսլամական պետությունն էլ իր իմացած ձեւով պատասխան տվեց Թուրքիային՝ կազմակերպելով ահաբեկչական գործողություններ, գիշերվա ահաբեկչությունն էլ «Իսլամական պետության» ձեռագիրն է»,- այսօր «Արմենպրես» ակումբում ասաց թուրքագետը:

Ըստ նրա, ԻՊ-ի ահաբեկչական գործողությունները Թուրքիայում ոչ միայն վրեժխնդրության ակցիա էին Թուրքիայի նկատմամբ, որ փոխել է իր քաղաքականությունը, այլեւ նպատակ ունեին ազդել Թուրքիայի քաղաքականության վրա. «Փորձ է արվում այս ահաբեկչական գործողությունների արդյունքում մեծ զոհեր ապահովելով՝ հասնել նրան, որ բնակչությունը դժգոհություն հայտնի ԻՊ-ի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունից: Սա փորձ էր նաեւ հարվածել Թուրքիայի արտաքին կապերին աշխարհի հետ ու պատահական չէ, որ միջազգային ու ամենամեծ օդանավակայանն էր ընտրվել պայթյունի համար, այն հիմնական օղակն էր Թուրքիային արտաքին աշխարհի հետ կապող»:

Անդրադառնալով ՌԴ-ին ուղղված նամակին՝ ներողություն շեշտադրմամբ, թուրքագետը շարունակեց. «Թուրքերը պետք է ձգտեն, որ, այո՛, ցավում են մարդկային կորստի համար, բայց չեն հրաժարվում նրանից, որ այդ ինքնաթիռը խախտել է իրենց օդային տարածքը եւ իրենք իրավունք ունեին դա խփել… Այսօրվա հեռախոսազրույցը շատ կարեւոր կլինի, եթե Էրդողանն ասի, որ ներողություն է խնդրում, դա կնշանակի, որ անձամբ է խնդրում… Խաղ է գնում, իսկ հիմնական նպատակն է հարթել ճանապարհը հարաբերությունների կարգավորման համար, հասնել նրան, որ դա չվնասի երկու լիդերների հեղինակությանը»:

Հարցին, թե ռուս-թուրքական հարաբերությունների բարելավումը բացասական անդրադարձ կունենա՞ ԼՂՀ հիմնահարցի կարգավորման հարցում, թուրքագետն ասաց՝ հաշվի առնելով նախկին փորձը, երբ երկու երկրների հարաբերությունները լավ էին, դա առանձնապես չէր անդրադառնում ՌԴ քաղաքականության վրա ԼՂ հիմնահարցում. «Ես կարծում եմ՝ եթե հիմա կարգավորվեն ռուս-թուրքական հարաբերությունները, դա առանձնապես սկզբունքային ազդեցություն չի ունենա ՌԴ դիրքորոշման վրա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930