Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր զարգացումներ Բյուրեղավանի գործով

Հունիս 29,2016 15:47

Ս.թ. հունիսի 15-ին ՀՀ գլխավոր դատախազությունը կայացրել է որոշում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության (ԹԻՀԿ) ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայության՝ քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ որոշումը վերացնելու և քրեական գործ հարուցելու մասին:

Հիշեցնենք, որ ս.թ. մայիսի 19-ին ԹԻՀԿ-ն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության հետ կապված փաստերի առնչությամբ քրեական գործ հարուցել և պատասխանատվության ենթարկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆ.Բերիկյանին և նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության նախկին պետ Լ.Ղազարյանին, ինչպես նաև ստուգել ոլորտին առնչվող նախարարության այլ աշխատակիցների գործողություններում հանցագործության հատկանիշների առկայության փաստը: Հաղորդման համար հիմք էր հանդիսացել այն հանգամանքը, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարեթ Բերիկյանը ՀՀ Վարչապետի 02.05.2014թ. թիվ 378-Ա որոշմամբ, իսկ նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության նախկին պետ Լալա Ղազարյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 02.05.2014թ. 38-Ա/4 հրամանով ենթարկվել են կարգապահական տույժի՝ խիստ նկատողության՝ երեխաների սոցիալական պաշտպանության ոլորտը, մասնավորապես՝ Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության աշխատանքները վատ համակարգելու և պաշտոնական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար:

Հատուկ քննչական ծառայությունը 04.06.2016թ. որոշմամբ մերժել է քրեական գործի հարուցումը՝ նշված անձանց արարքներում հանցակազմի բացակայության հիմքով:

ՀՀ գլխավոր դատախազությունը (հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Ա.Բարսեղյան) ստուգման ենթարկելով ՀՔԾ-ի 04.06.2016թ. որոշման օրինականությունը՝ գտել է, որ նախապատրաստված նյութերը պարունակում են քրեական գործ հարուցելու բավարար հիմքեր, այն է՝ պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական անփութություն կատարելու մասին վկայող տվյալներ, և կայացրել է որոշում քրեական գործ հարուցելը մերժելու մասին ՀՔԾ-ի 04.06.2016թ. որոշումը վերացնելու և ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պաշտոնեական անփութություն) քրեական գործ հարուցելու մասին:

 

ՀՀ դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930