Լրահոս
Օրվա լրահոսը

«Голос Украины»-ի մասնակիցն օգնել է ապրիլյան պատերազմի զոհերի ընտանիքներին (Տեսանյութ)

Հունիս 29,2016 15:33

«Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ես արդեն Մոսկվայում էի և կոնկրետ չեմ կարող ասել, թե ինչպիսի տրամադրվածություն էր տիրում, սակայն համոզված եմ, որ ոչ մի երկիր չի ցանկանա՝ պատերազմ լինի, մանավանդ, որ իրենք էլ են այդ փուլում»,- այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում Aravot.am-ի այն հարցին, թե ինչ արձագանք գտավ քառօրյա պատերազմը Ուկրաինայում՝ պատասխանեց ջազային երգչուհի Դիանա Դիկովսկին:

Երգչուհին նշեց, որ մասնակցել է Մոսկվայի հայ երգիչների՝ ապրիլին կայացած 4 համերգներին, որոնց հասույթը փոխանցվել է Արցախի Հանրապետության կառավարության հաշվեհամարին, ապրիլյան զոհերի ընտանիքներին. «Համերգներին մասնակցել են նաև այլազգի երգիչներ: Յուրաքանչյուր համերգից ստացվել մեկ միլիոն ռուբլուց ավելի գումար: Համերգներից հետո գումարն անմիջապես ուղարկվել է Հայաստան, եղել են նրանք, որ անձամբ են տարել գումարն Արցախ»:

Diana Dikovski 2

Նշենք, որ Դիանա Դիկովսկին մասնակցել է «Голос Украины» նախագծին՝ կատարելով «Դլե Յաման» երգը: Երգչուհու խոսքով՝ երբ իրեն առաջարկեցին այդ երգը կատարել, միաժամանակ հաճելի էր և պատասխանատվության մեծ զգացում կար. «Հաճելի էր, քանի որ իմ արմատներն էր ցույց տալիս: Մի քանի անգամ կրկնել եմ, դուք համոզվա՞ծ եք, որ «Դլե Յաման» երգեմ: Քանի որ, առաջինը հայերեն էր հնչելու, երգել էի միայն դուդուկի նվագակցությամբ: Բացի դրանից՝ պոռթկումներ չկային, որ ձայնային տվյալներս ցույց տայի, իսկ ես մասնակցում էի մրցույթի, հետևաբար, պետք է այնպես ելույթ ունենայի, որ հուզեի ժյուրիի անդամներին: Իրականում մոռացել էի, որ մրցույթում եմ: Վերջում, երբ աչքերս բացեցի, տեսա, որ ժյուրիի անդամները շրջվել են»:

Երգչուհին խոսեց նաև հետագա ծրագրերից՝ ասելով, թե չգիտի, երբ է վերադառնալու, քանի որ Երևան գալիս երբեք հետդարձի տոմս չի գնում. «Հայաստանում դեռ մենահամերգ չեմ նախատեսում, բայց կլինեն համագործակցություններ հայ երգիչների հետ: Երբ լքում էի «Голос Украины» նախագիծը, Իվան Դոռնն (ես նրա խմբում էի) ինձ ասաց, որ անպայման երգ է գրելու ինձ համար: Դեռ չգիտեմ, դա կլինի զուգերգ, թե միայն ես կերգեմ»:

 Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930