Լրահոս
Օրվա լրահոսը

«Վստահ եղեք` պատերազմական ժամանակահատվածում ՀՀ ՀՕՊ միջոցները կիրառվելու են ՀՕՊ ղեկավարության կողմից». Սեյրան Օհանյան

Հունիս 29,2016 15:26

«Հակաօդային պաշտպանության նոր համակարգի ձեւավորումը թույլ է տալիս, որ հատկապես Հարավային Կովկասի` Հայաստանի Հանրապետության տարածքում մեր օդային պաշտպանության խնդիրներում ներառենք նաեւ ՌԴ 102-րդ ռազմաբազայի, 4-րդ սերնդի բազմաֆունկցիոնալ կործանիչների, օդատիեզերական զորքերի հնարավորությունները, որոնք հնարավորություն կտան նաեւ հետախուզական լուրջ տվյալներ ունենալ, որոնք էլ կկանխարգելեն մեր հակառակորդների խախտումները»,-հունիսի 29-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորածների հիշատակի միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելու համաձայնագրին, որը քննարկվում էր ԱԺ-ում:

Կարծիքը, թե այդ կերպ Հայաստանը թիրախ է դառնում ՆԱՏՕ-ի համար, նախարարն այսպես մեկնաբանեց. «Մենք հավասարաչափ ՀԱՊԿ-ի եւ ՆԱՏՕ-ի շրջանակներում բազմակողմ հարթության վրա համագործակցություն ենք իրականացնում»:

Ինչ վերաբերում է մտավախությանը, թե պատերազմական իրավիճակում ՀՀ-ին «կրակի հրահանգ» տվողը լինելու է տարածաշրջանային ռուս պաշտոնյան, Սեյրան Օհանյանը հակադարձեց. «Խաղաղ պայմաններում եւ պատերազմական ժամանակահատվածում ՀՀ-ում առկա ՀՕՊ եւ ավիացիայի միջոցները պլանավորվելու եւ կիրառվելու են ՀՀ ԶՈՒ, հատկապես` ՀՕՊ եւ ավիացիայի ղեկավարության կողմից` վստահ եղեք դրանում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930