Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Մարգարյան. «Այս ընտրական համակարգը ավելի վատն է, քան մենք ունեինք նախկինում»

Հունիս 29,2016 15:12

«Ակնհայտ է, որ Ընտրական օրենսգիրքը չէ, որ հարյուր տոկոսով երաշխավորում է ընտրությունների լավ կամ վատ, թափանցիկ, ազնիվ, արդար անցնելը»,- հունիսի 29-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում ասաց «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը:

Նա համարում է, որ լավ Ընտրական օրենսգիրք ունենալու պարագայում հնարավոր է հասնել լավ արդյունքների, եթե ապահովվի ամենահիմնական գործոնը, որն իսկապես ընտրությունների ելքն է որոշում: Ըստ նրա, դա հասարակական լայն ակտիվությունն է. «Եթե կա հասարակական լայն ակտիվություն, բավականին լուրջ վերաբերմունք ընտրություններին, ապա վատ օրենսգրքով եւս կատարվում է մաքուր, արդար ընտրություն, որովհետեւ աշխատում է բոլորի համար հավասար: Եթե չկա հասարակական ակտիվություն, բնականաբար, այստեղ արդեն իշխանական լծակները, վարչական լծակները, գումարներ, եւ այլն … ամեն ինչ աշխատում է, եւ առավելությունը մնում է իշխանությանը»:

Ստեփան Մարգարյանը կարծում է, որ Հայաստանի պատմության մեջ լավագույն ընտրություն կարելի է համարել 1990 թվականին տեղի ունեցած ընտրությունները: Նա այդ հանգամանքը պայմանավորում է նրանով, որ հասարակությունը շատ ակտիվ էր, սակայն ընտրական օրենսգիրքը բազմաթիվ բացեր ուներ:

«Այս ընտրական համակարգը ավելի վատն է, քան մենք ունեինք նախկինում: Օրենսգիրքը, եթե դիտարկենք իբրեւ հոդվածների ժողովածու՝ իրավական ձեւակերպումներով, որոնք նկարագրում է, ինչ-որ բան, վատը չէ, այնտեղ ամեն բան ձեւակերպված է: Բայց ինչի՞ մասին է, ինքը շատ արատավոր է»,- ասաց Ստեփան Մարգարյանը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930