ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր ԱԺ-ում շատ կոշտ արտահայտվեց այն ընդդիմադիրների հասցեին, որոնք դեմ արտահայտվելով ՌԴ-ի հետ ստորագրված հակաօդային պաշտպանության միավորված համակարգ ստեղծելու համաձայնագրին, հակառուսական իրենց տեսակետները ներկայացրեցին:
Մասնավորապես, Զարուհի Փոստանջյանն ասել էր, որ դուք ՌԴ-ի արբանյակն եք դառնում, ՌԴ-ի կողմից վերահսկելի ռազմական ու քաղաքական տարածք:
Վահրամ Բաղդասարյանն էլ պատասխանեց. «Մենք թույլ չենք տա, որ որոշ մարդկային խմբեր… մի մասը ընդհանրապես դեմ է, երբ խոսքը գնում է ՀԱՊԿ-ին, ԵՏՄ-ին, ՀՕՊ համաձայնագրին, մեկ այլ մարդկային խումբ դեմ է, երբ խոսքը գնում է ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի հետ համագործակցության մասին: Մենք մեր երկրի անվտանգության ճակատագիրը չենք կարող տալ այդ մարդկային խմբերին: Ես ձեզ խնդրում եմ, հորդորում եմ եւ ասում՝ ռուսներին սիրում ես, թե չես սիրում, աղջիկ ջան, ում ոնց ես սիրում, ինչ ես սիրում, ձեր քաղաքական սեքսուալ հնարավորությունները մի տեղափոխի ԱԺ: Սա պատկառելի ամբիոն է»:
Ըստ նրա, եթե կան որոշ մարդկային խմբեր, որոնք ցանկանում են Հայաստանը մեկուսացնել, դա անհնարին է: Նա հայտարարեց, որ սրանից հետո ոչ միայն ՀՕՊ համաձայնագիրը, այլեւ մեր երկրի անվտանգությանը վերաբերող ցանկացած համաձայնագիր պետք է վավերացնեն՝ առանց հաշվի առնելու որոշ խմբերի կարծիքները:
Կարդացեք նաև
Նա վստահեցրեց, որ 200 մլն դոլար ռուսական զենք ձեռք բերելու վարկի մասին էլ չեն հայտնելու. «Վտանգավոր է ձեզ տեղեկություններ տրամադրելը: Ընթացքի մեջ է պայմանագիրը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ու էս մակարդակի մարդկանց, ինչպիսին էս 5000 դրամներով “ընտրված “վահրամ բաղդասարյանն է երկրի բախտ է վստահվում։ Իհարկե ՍԱ Եվրոպա չի ուզի գնալ։ Հենց միայն էս “ինչ ես սիրում, ձեր քաղաքական սեքսուալ հնարավորությունները մի տեղափոխի ԱԺ” արտահայտության համար ցանկացած արևմտյան երկրում ՍԱ դատարանի առաջ պատասխան կտար ու իր ” արդար քրտինքով ” ձեռք բերած կարողությունը կկորցներ՝՝ էնքան դատարաններում տուգանք կմուծեր։ Իսկ քաղաքականության մեջ էլ առհասարակ չէր երևա։ Անպատիժ էսպիսի բաները հնարավոր եմ միայն ռուսաստանում ու նրա արբանյակ երկրներում։