Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանը` ռուսական զենքի մատակարարման մասին. «Նախապատրաստական աշխատանքները կատարվել են» (Տեսանյութ)

Հունիս 29,2016 14:43

«ՌԴ-ի հետ ունեցած բոլոր պայմանավորվածությունները, այդ թվում` ռազմատեխնիկական գործակցության, իրականացվում են պատշաճ մակարդակով»,-հունիսի 29-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորածների հիշատակի միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով 200 միլիոն դոլարի վարկի շրջանակում ռուսական զենքի մատակարարմանը, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Հաշվի առնելով որոշ պատգամավորների եւ քաղաքացիների մտահոգությունը` նա նշեց, որ ռազմատեխնիկական գործակցությունը զարգանում է. ՌԴ-ն է այն պետությունը, որը սպառազինության եւ ռազմատեխնիկայի ամենամեծ քանակությունն է մատակարարում Հայաստանին. «Ռուսաստանն է աջակցում տարածաշրջանում հավասարակշռության պահպանմանը: Ինչ վերաբերում է միջպետական վարկին, ապա այն իրականացվում է ռազմատեխնիկական գործակցության զարգացման շրջանակում»:

Նախարարը հավելեց, որ այդ փաստաթուղթը հնարավորություն է տալիս ժամանակակից սպառազինություն ձեռք բերել` «ներքին» գներով. «Վարկի իրականացման բոլոր նախապատրաստական աշխատանքները կատարվել են: Չպետք է մոռանալ, որ այն տարբերվում է կանխիկ գնումներից, քանի որ համապատասխան ընթացակարգ ունի: Պայմանագրերի գրեթե 80 տոկոսը կնքվել են, եւ նախապատրաստական աշխատանքների հիմքում գործընթացն արդեն իսկ առաջ է գնացել: Մոտ ժամանակներս 20 տոկոսի պայմանագրերն էլ կկնքվեն»:

Այլ մանրամասները` քիչ ուշ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930