Լրահոս
Օրվա լրահոսը

«Բիրտ,կոպիտ, անթույլատրելի վերաբերմունք՝ Բագրատյանի նկատմամբ». Խոսրով Հարությունյանը դատապարտեց (Տեսանյութ)

Հունիս 29,2016 14:35

Երեկ չէ առաջին օրը տեղի է ունեցել մի միջադեպ: Այստեղ մուտքի մոտ հավաքված մի քանի հոգի բիրտ, կոպիտ, անթույլատրելի վերաբերմունք են դրսեւորել ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի նկատմամբ»,- այսօր ԱԺ նիստում այսպես ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանն անդրադարձավ Հրանտ Բագրատյանի հետ կապված միջադեպին: 

Խոսրով Հարությունյանի խոսքերով՝ «Ես սա համարում եմ դատապարտելի: ԱԺ պատգամավորը կաշկանդված չէ ընտրողի կարծիքով: Սա մեր իրավունքն է: Մեր ընտրողները պետք է իմանան սրա մասին: Ես դա համարում եմ անթույլատրելի եւ զարմանում եմ, որ ոստիկանությունը ոչ մի քայլ չի կատարել այս ուղղությամբ»:

Հիշեցնենք, որ ցուցարարները Բագրատյանի հետ վիճեցին ՌԴ-ի հետ ստորագրված հակաօդային պաշտպանության միավորված համակարգ ստեղծելու մասին համաձայնագրի շուրջ, թեեւ Բագրատյանը մեծ հաշվով կողմ չէր դրան:

Գուրգեն Արսենյանն էլ իր ելույթում ասաց, որ ինքն էլ է երեկ ԱԺ գալիս հանդիպել ցուցարարներին. «Ցուցարարները ընդամենը 4-ն էին, նույնիսկ անունները հարցրեցի՝ Ռուբիկ, Մուշեղ, Դավիթ եւ նորից Ռուբիկ: Նրանք մեղադրում էին ԱԺ-ին, որ ազգային դավաճանություն ենք պատրաստվում իրականացնել: Հիմնական փաստարկն այն էր, որ եթե վավերացնում եք այդ համաձայնագիրը, չի ավելանում ԼՂՀ պաշտպանվածությունը: Հարգելիներս, թյուրիմացություն է, երբ մասը փորձում են վեր դասել ամբողջից: ՀՀ-ն ամբողջն է, հայ ժողովրդի մի մասը բնակվում է Ղարաբաղում, չի կարելի ամբողջի շահերը ստորադասել մասի շահերին»:

Ըստ Գուրգեն Արսենյանի, ԼՂՀ պաշտպանվածությունը տվյալ պարագայում չի ավելանում, բայց կարող է երբ դեպք լինի, ՀՀ օդային պաշտպանության համար կործանիչ ավիացիան կիրառվի, իսկ ԼՂՀ օդային տարածքները պաշտպանվեն մեր գրոհային ավիացիայով:

Նա ասաց, որ չլինելով որեւէ աշխարհաքաղաքական բեւեռի կողմնակիցը, կողմ է քվեարկելու համաձայնագրին, որովհետեւ այն բխում է մեր շահերից:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930