2015թ. նոյեմբերի 24-ին ռուսական СУ-24 ինքնաթիռի խոցումից հետո կայացել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև առաջին զրույցը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Երկու նախագահների հեռախոսազրույցի մասին լուրը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ավելացնելով, որ պաշտոնական Մոսկվան ավելի ուշ կտեղեկացնի հեռախոսազրույցի արդյունքների մասին։
Ինչպես արդեն հաղորդվել էր՝ Պուտինի և Էրդողանի միջև հեռախոսազրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ՝ ի պատասխան Ռեջեփ Թայիփ Էրդողանի հղած ուղերձի։