Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր վշտակցությունն է հայտնել թուրք ժողովրդին՝ 2016թ. հունիսի 28-ին Ստամբուլի Աթաթյուրքի անվան օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետևանքով գրանցված զոհերի համար։ Այս մասին տեղեկացնում է Sputnik միջազգային լրատվական գործակալության թուրքական ծառայությունը։
ՌԴ նախագահ Պուտինը մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի թեմայով կազմակերպված ռուս և գերմանացի երեխաների մասնակցությամբ մի նախագծի, որի ընթացքում ասել է հետևյալը. «Մեր ցավակցություններն ու վիշտն ենք հայտնում երեկ տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ, որի հետևանքով եղան զոհեր»։