Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարություն է տարածել 2016թ. հունիսի 28-ին Ստամբուլի Աթաթյուրքի անվան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների վերաբերյալ, որի միջոցով իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել թուրք ժողովրդին։ Այս մասին տեղեկացնում է Грузия Online-ը։
Վարչապետ Կվիրիկաշվիլիի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հայտնում եմ իմ խոր ցավակցությունները զոհերի և վիրավորների պատճառ դարձած Ստամբուլի Աթաթյուրքի անվան օդանավակայանի պայթյունների կապակցությամբ։ Ես ցնցված եմ անմեղ մարդկանց հանդեպ կատարված այս նենգ գործողություններից։ Աշխարհը պետք է միահամուռ ջանքերով կանգնեցնի այս դաժանությունը։ Այս ծանր րոպեներին ես դիմացկունություն եմ ցանկանում թուրք ժողովրդին և թուրքական կառավարությանը»։