2016թ. հունիսի 28-ին Ստամբուլի Աթաթյուրքի անվան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետևանքով դադարեցվել են Իրանից դեպի Ստամբուլ իրականացվող բոլոր չվերթները։ Այս մասին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը։
Իրանից դեպի Ստամբուլ չվերթների դադարեցման մասին լուրը հայտնել է այդ երկրի Քաղաքացիական ավիացիայի ներկայացուցիչ Ռեզա Ջաֆարզադեն. «Իրանից դեպի Ստամբուլ 4 ավիաընկերություն թռիչք է իրականացնում։ Պայթյունի հետևանքով դադարեցվել են բոլոր թռիչքները դեպի Ստամբուլ»։
Քաղաքացիական ավիացիայի ներկայացուցչի խոսքերով՝ այդ որոշումը կայացվել է ելնելով քաղաքացիների անվտանգության ապահովումից և բացառված չէ, որ թռիչքները կվերականգնվեն արդեն այսօր կեսօրից հետո։