2016թ. հունիսի 28-ին Ստամբուլի Աթաթյուրքի անվան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը հիշել է Թուրքիայի օդանավակայաններում տեղի ունեցած գործողությունները, որոնց հետևանքով մարդիկ են զոհվել։
Լրատվական գործակալությունը նշում է, որ վերջին 34 տարիների ընթացքում Թուրքիայի օդանավակայաններում 3 դեպք է գրանցվել, որոնց հետևանքով զոհվել են մարդիկ։
Առաջին դեպքը տեղի է ունեցել 1982թ. օգոստոսի 7-ին, երբ մայրաքաղաք Անկարայի Էսենբողա միջազգային օդանավակայանում ԱՍԱԼԱ-ի անդամներ Զոհրաբ Սարգսյանն ու Լևոն Էքմեքչյանը կրակ բացեցին օդանավակայանի անձնագրային ստուգման ծառայության մոտ գտնվող Թուրքիայի ԶՈւ ռազմական ջոկատների և անձնագրային հսկողության աշխատակիցների ուղղությամբ։ Էքմեքչյանն ու Սարգսյանը, պատանդ վերցնելով 20 մարդու, թաքնվել էին օդանավակայանի սրճարաններից մեկում։ Այս դեպքերի հետևանքով սպանվել էր 9 մարդ, վիրավորվել 82-ը։ Թուրք իրավապահներին հաջողվել էր կենդանի ձերբակալել Էքմեքչյանին, իսկ Զոհրաբ Սարգսյանը զոհվել էր։ Թուրքական դատարանի որոշմամբ՝ 1983թ. հունվարի 23-ին Էքմեքչյանը դատապարտվել է մահապատժի։
Հաջորդ դեպքը տեղի է ունեցել 2015թ. դեկտեմբերի 23-ին Ստամբուլի՝ Սաբիհա Գյոքչեն օդանավակայանում, երբ ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվեց օդանավակայանի մեկ աշխատակից, մեկ հոգի էլ ծանր վիրավորվեց։
Կարդացեք նաև
Երրորդ դեպքն էլ տեղի է ունեցել 2016թ. հունիսի 28-ին Ստամբուլի՝ Աթաթյուրքի անվան միջազգային օդանավակայանում, որի հետևանքով զոհվեց 36 մարդ։