Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Սահակյան. Եթե նույնիսկ կարել ենք մեր վրայով, ապա ձեւողը եւ կարողը ընդդիմությունն է. «Չորրորդ իշխանություն»

Հունիս 29,2016 12:25

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը «ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց, որ ոչ մի հարցադրում առանց պատասխան չի մնացել, իսկ ընդդիմության առաջարկած հինգ հարցերից չորսի դեպքում կատարյալ համաձայնության են հանգել։

– Մշտապես նշվում է, որ Հանրապետականը Ընտրական օրենսգիրքը կարել է իր վրայով, որպեսզի նոր օրենսգիրքը կրկին սպասարկի սեփական շահերը։

– Եթե նույնիսկ կարել ենք մեր վրայով, ապա ձեւողը եւ կարողը ընդդիմությունն է։

– Կմասնավորեցնեի՞ք Ձեր ասածը։

– Այսինքն՝ 4+4+4 ձեւաչափով, հինգ հարցերից չորսը մենք ընդունել ենք ու եթե մեր հագով է կարված այս ընտրական օրենսգիրքը, ուրեմն դերձակը եւ էսքիզ անողն ու դիզայները ընդդիմությունն է։

Եվ եթե ընդդիմությունը իշխանության հագով կարել է ընտրական օրենսգիրք, ուրեմն, թող նաեւ հավանություն տա եւ ասի՝ ձեզ բավականին սազում է։

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930