Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ըստ Վաչե Գաբրիելյանի՝ կոռուպցիայի դեմ պայքարը դանդաղ է, բայց տեսանելի (Տեսանյութ)

Հունիս 29,2016 12:12

Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հարկային նոր օրենսգրքի վերաբերյալ խորհուրդ է տալիս չսահմանափակվել միայն գործարաների կարծիքով, այլ երբեմն լսել նաև ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանի պարզաբանումները: Այսօր լրագրողների հետ զրույցում Վաչե Գաբրիելյանը, պատասխանելով դիտարկմանը, թե իշխանության գործարար թևը դեմարշի է ենթարկել հարկային նոր օրենսգրքի նախագիծը, ենթադրվո՞ւմ է, որ նրանց պահանջով փոփոխություններ կկատարվեն, ասաց. «Իսկ դուք միայն գործարարների եք լսում: ՊԵԿ փոխնախագահ պարոն Միրումյանը ներկայացրեց, թե ինչ հեշտացնող փոփոխություններ են արվել: Բնականաբար մեր գործարար հանրությունը ուզում է հեշտացնող մեխանիզմներ, բայց սահմանափակող խնդիրներ չլինեն: Ունենք Ազգային ժողով, որտեղ տեղի են ունենում քննարկումներ և հուսով եմ, որ քննարկումների արդյունքում կունենանք բարեփոխված հարկային օրենսգիրք»:

Կոռուպցիայի դեմ պայքարի հետ կապված փոխվարչապետը վստահեցրեց, որ առաջընթաց այդ ոլորտում կա. «Ճիշտ է ամեն ինչ դանդաղ է ընթանում, բայց այն տեսանելի է»:

Գաբրիելյանը շարունակեց, թե իրենք կոռուպցիայի դեմ պայքարում միջազգային կազմակերպությունների չորս անկախ փորձագետների են ներգրավել, որոնք պետք է վեր հանեն կրթության, հարկային մարմինների, ոստիկանության և առողջապահության ոլորտի ախտերը և առաջարկեն դրանց լուծումները:

Հարցին՝ մի՞թե մեր իշխանությունները չգիտեն, թե որոնք են այդ ոլորտի ախտերը, որ աստղաբաշխական գումարներով փորձագետներ են վարձում, Գաբրիելյանն ասաց. «Ախտանիշները բազմազան են, դուք չգիտեք դրսևորումները, դուք չգիտեք դրանց լուծման ձևերը, հիմա այդ ամբողջ աշխատանքները կատարվում են»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930