Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էրդողան. Ստամբուլում պայթած պայթուցիկները կարող էին պայթել ցանկացած քաղաքում. «Ջիհան»

Հունիս 29,2016 12:05

2016թ. հունիսի 28-ի երեկոյան Ստամբուլի Աթաթյուրքի անվան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններին է անդրադարձել այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այդ մասին տեղեկացնում է «Ջիհան» լրատվական գործակալությունը։

Էրդողանն իր խոսքում խստորեն դատապարտել է Աթաթյուրքի անվան օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները և ասել, որ դրանց նպատակը Թուրքիայի հանդեպ հակաքարոզչություն իրականացնելն էր, որի հետևանքով զոհվեցին անմեղ մարդիկ։

Թուրքիայի նախագահն ասել է նաև, որ տեղի ունեցածից հետո Թուրքիան Արևմուտքից վճռական դիրքորոշում է սպասում՝ ահաբեկչության դեմ համընդհանուր պայքարի գործում։

Նրա խոսքերով. «Այսօր Ստամբուլում պայթած պայթուցիկները, ահաբեկչության դավաճանական բնույթի հետևանքով, կարող էին պայթել ցանկացած քաղաքում, ցանկացած օդանավակայանում։ Բոլորը թող վստահ լինեն, որ ահաբեկչական խմբավորումների համար Ստամբուլի և Լոնդոնի, Անկարայի և Բեռլինի, Իզմիրի և Չիկագոյի կամ Անթալիայի և Հռոմի միջև տարբերություն չկա»։

Աղբյուրի փոխանցմամբ՝ օդանավակայանի պայթյունների լուրը ստանալուց հետո նախագահ Էրդողանը խորհրդակցության է հրավիրել Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Հուլուսի Աքարին և վարչապետ Բինալի Յըլդըրըմին։

Տեղեկացնենք նաև, որ վարչապետ Յըլդըրըմն արդեն իսկ հայտարարել է, որ ահաբեկչությունը կազմակերպելու վերաբերյալ ստացված բոլոր փաստերը վկայում են, որ դրա հետևում կանգնած է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930