Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անդերսթե՞նդ, թե չանդերսթենդ. «Չորրորդ իշխանություն»

Հունիս 29,2016 11:52

Երեկ համացանցում մեծ աղմուկ էր հանել ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի արձագանքը այն թեմային, որ ի տարբերություն Հռոմի Պապի, հայ հոգեւորականները շքեղ կյանք են վարում եւ թանկարժեք մեքենաներով շրջում. «Հիմա մի երկու հարուստ հոգեւորական ունենալը մե՞ղք է։ Փնտրեք եւ գտեք համեստ հոգեւորականների՝ ով փնտրում է, նա էլ գտնում է։ Ուրեմն չեք ուզում գտնել, որովհետեւ ձեզ հաճելի է գտնել էնպիսի հոգեւորականների, որոնց կարող եք բան կպցնել։ Անդերսթե՞նդ, թե չանդերսթենդ»։

Երբ Հռոմի պապը դեռ Հայաստանում էր, մտանք մի խանութ, որտեղից հաճախակի ենք գնումներ կատարում։ Խանութի աշխատակիցը ասաց. «Հը՞, ասում եմ, չգնա՞նք, ազգովին կաթոլիկ դառնանք»։ Մեր հարցին, թե ինչու, ասաց. «Ես ուզում եմ Հռոմի պապի պես հոգեւոր առաջնորդ ունենալ։ Ուզում եմ, իմ հոգեւոր առաջնորդը համեստ ու իմ ձեռքը բարեւող լինի, որ իմ հոգեւոր առաջնորդը բոսյակ չլինի»։

Հիմա որ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի այս ասածը տանենք ու պատմենք այդ խանութպանին, հաստատ զայրույթից կկորցնի խոսելու ունակությունը։ Ինչպես երեկ զայրացել էին հազարավոր քաղաքացիներ։ Հիշեցնենք, որ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը Շիրակի, այսինքն՝ Աղետի գոտու թեմի առաջնորդն է։ Այնքան հետաքրքիր է, կունենա՞ այնքան համարձակություն ու կամք, որ գնա Գյումրիի դոմիկներում մինչեւ հիմա ապրող, շատ հաճախ օրվա հացին կարոտ մարդկանց երեսին ասի այն խոսքերը, որոնք իրականում չեն տեղավորվում մարդու ուղեղում։

Կարո՞ղ է այդ խոսքերը գնալ եւ ասել պատերազմական գործողությունների ժամանակ ծանր վնասվածքներ ստացած զինվորների ծնողներին, որոնք շաբաթներով տասնյակ դռներ են մաշում, որ իրենց որդիների բուժման համար մի քանի դրամ փորձեն հավաքել։ Դրանք այն զինվորներն են, որոնք իրենց չեն խնայել նաեւ մեր մի «երկու հարուստ» հոգեւորականի համար, որ սրանք վայելեն իրենց «օլիգարխիկ» կյանքը, «կայֆավատ» լինեն իրենց «բենթլիներում» ու եկեղեցիների անվան ներքո նոր օբյեկտներ բացեն։

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930