Թուրքիայի վարչապետ Բիլնալի Յըլդըըմն անդրադարձել է 2016թ. հունիսի 28-ին Ստամբուլի Աթաթյուրքի անվան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների մանրամասներին։ Այդ մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։
Վարչապետի խոսքերով՝ ձեռք են բերվել որոշակի ապացույցներ, որոնք փաստում են, որ օդանավակայանի ահաբեկչական գործողությունը կազմակերպել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։
Բինալի Յըդըդրըմը պատահական չի համարել այն ժամանակահատվածը, երբ տեղի ունեցավ Ստամբուլի ահաբեկչությունը՝ ասելով, որ Աթաթյուրքի անվան օդանավակայանի ահաբեկչությունը տեղի ունեցավ մի ժամանակահատվածում, երբ Թուրքիան փորձում էր հաշտվել իր հարևանների հետ (նկատի ունի վերջին օրերին ձեռնարկված հաշտության գործընթացները Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի հետ,-խմբ.)։
Յըլդըրըմն ասել է նաև, որ տեղի ունեցածից հետո օդանավակայանն արդեն վերադարձել է բնականոն աշխատանքի։