Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Վայոց ձորի մարզպետն ընդունեց մարզից անհետ կորած ազատամարտիկների հարազատներին

Հունիս 29,2016 11:34

Հունիսի 29-ի՝ Անհետ կորած ազատամարտիկի օրվա կապակցությամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ընդունել է Վայոց ձորի մարզի Գետափ համայնքից անհետ կորած ազատամարտիկներ Վարդան Սամվելի Հովհաննիսյանի, Էդվարդ Լևուշի Սարդարյանի, Բարձրունի համայնքից՝ Արսեն Արտուշի Ստեփանյանի, Շատին համայնքից ՝ Յուրիկ Սաղաթելի Հարությունյանի, Արթուր Յուրիկի Հարությունյանի, Երվանդ Կառլենի Գեղամյանի հարազատներին (բացակայում էին Ջերմուկից անհայտ կորած Արթուր Դավթի Գալստյանի հարազատները, ՌԴ-ում գտնվելու պատճառով):

Հանդիպմանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի պատասխանատու աշխատողներ, Եղեգնաձորի և Վայքի զինկոմները, Բարձրունի համայնքի ղեկավարը, երկրապահ կամավորական միության ներկայացուցիչներ:

Հանդիպման սկզբում մարզպետ Հարություն Սարգսյանը հնչեցրեց անհետ կորած տղաների անունները, նշեց, որ բոլորիս պարտքն է հարգել 1990-ականներին հայրենյաց սահմաններում թշնամու դեմ մարտնչող և մինչ այսօր անհայտ կորած ազատամարտիկների պայծառ հիշատակը: Մարզպետը մխիթարանքի խոսքեր ասաց անհետ կորած ազատամարտիկների ծնողներին և հարազատներին, նշելով, որ հասկանում են թե որքան դժվար է յուրաքանչյուր բացվող առավոտ սպասումով նայել հարազատ որդու կամ եղբոր ետդարձի ճանապարհին: Սակայն պետք է մխիթարվել այն մտքով, որ նրանք դարձել են հավերժի ճամփորդներ և նրանց հիշատակը միշտ վառ է մնալու իրենց հայրենակիցների հիշողություններում:
Ծնողներն ու հարազատները շնորհակալություն հայտնեցին մարզպետին ցուցաբերած ուշադրության և ֆինանսական օժանդակության համար: Ի պատասխան նրանց շնորհակալության, մարզպետը նշեց, որ անհետ կորած ազատամարտիկների ընտանիքիների հանդեպ հոգատար վերաբերմունքը պետականորեն է ցուցաբերվում և հավելեց, որ ՀՀ Վայոց ձորի մարզպետն ու մարզպետարանի բոլոր աշխատակիցները պատրաստ են հնարավոր բոլոր միջոցներով օգտակար լինելու անհայտ կորածների ընտանիքներին:

Հանդիպումից հետո մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանի գլխավորությամբ հանդիպման մասնակիցներն ուղևորվեցին եղեգնաձորյան եռաբլուր, ծաղիկներ խոնարհեցին անհետ կորած ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշաքարին և հարգանքի տուրք մատուցեցին նրանց հիշատակին:

 

Վայոց Ձորի  մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930