Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Բաբլոյանը՝ Սարո Ծատուրյանին առաջադրված մեղադրանքի մասին. «Ժողովուրդ»

Հունիս 29,2016 11:22

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Արա Բաբլոյանը, անդրադառնալով ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահության գործակալության պետ Սարո Ծատուրյանին առաջադրված մեղադրանքին, ասաց. «Ինձ համար մի քիչ զարմանալի է, որ կարող է նմանատիպ չարաշահումներ տեղի ունենալ»։

Հիշեցնենք, որ 2016 թվականի հունիսի 13-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել, իսկ ավելի ուշ ազատ էին արձակվել ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահության գործակալության պետ Սարո Ծատուրյանը, Երեւանի քաղաքային կենտրոնի պետ Արսեն Սեդրակյանը, գործակալության բժշկական ծառայությունների գնման եւ տեղեկատվական բաժնի նախկին պետ Սամվել Խարազյանը։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ վերջիններս ձերբակալվել էին ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից 2012-2014թթ. առողջարանային կեղծ ուղեգրեր պատրաստելու եւ իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Նրանց մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։

Դուք աշխատել եք Սարո Ծատուրյանի հետ, նա կարո՞ղ էր միայնակ գործել։

– Առիթ ունեցել եմ իր հետ աշխատելու։ Ինձ համար մի քիչ զարմանալի է, որ կարող է նմանատիպ չարաշահումներ տեղի ունենալ, քանի որ ինքը ընդհանրապես բավականին կազմակերպված անձնավորություն է, նույնիսկ չեմ էլ կարող պատկերացնել, թե նա ինչպես կարող է նման բան թույլ տալ։

Պարոն Բաբլոյան, ինչո՞ւ են միշտ «մանր ձկները», ասել է, թե ցածր օղակներում գտնվող պաշտոնյաները պատասխանատվության առաջ կանգնում։ Այս չարաշահման դեպքը բացահայտվել է 2012– 2014 թվականներին, այդ ժամանակ նախարարը եղել է Դերենիկ Դումանյանը։ Չեք կարծում, որ ժամանակն է, որ նախ եւ առաջ ոլորտի ղեկավարները պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի մյուս պաշտոնյաների համար դաս լինի։

– Չեմ կարծում, որ նմանատիպ խնդիրները նախարարի մակարդակով կառավարվող խնդիրներ պետք է լինեն։

Զրուցեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930