Լրահոս
Օրվա լրահոսը

Ռադիկ Մարտիրոսյանը թվերի լեզվով փորձեց հիմնավորել, որ գիտությունն առաջընթաց է գրանցել. «Հայկական ժամանակ»

Հունիս 29,2016 11:07

Երրորդ անգամ վերընտրված Ռադիկ Մարտիրոսյանից երեկ «ՀԺ»-ն հետաքրքրվեց, թե իր պաշտոնավարման ընթացքում գիտական ինչ ձեռքբերում կարող է առանձնացնել, ի՞նչ հայտնագործություն է դա կամ, ասենք, ո՞ր գիտական հոդվածը։

Մինչ կոնկրետ օրինակներին անդրադառնալը՝ Ռադիկ Մարտիրոսյանը թվերի լեզվով փորձեց հիմնավորել, որ գիտությունն առաջընթաց է գրանցել, այն էլ՝ էական։ Նա վկայակոչեց ՅՈԻՆԵՍԿՕ-ի՝ հնգամյա պարբերականությամբ հրապարակվող զեկույցը, որը վերաբերում է գիտությանը։ Զեկույցում ներկայացվում են տարածաշրջանի գիտական արդյունքները՝ աշխարհի հեղինակավոր ամսագրերում հրատարակող հոդվածների տեսքով, եւ Մարտիրոսյանի պաշտոնավարման ժամանակահատվածում աճը նկատելի է եւ պահպանվել է ամեն հաջորդ տարի՝ սկզբնական պատկերի համեմատությամբ, թեպետ որոշ չափով կորն ունի վայրիվերումներ։

«Օրինակ 2006-ից մինչեւ 2010 թ. մեր տարածաշրջանը ՅՈԻՆԵԱԿՕ-ն կոչում էր կենտրոնական եւ արեւմտյան Ասիա, որի մեջ մտնում էին Անդրկովկասի եւ Միջին Ասիայի երկրները։ Հաջորդ հնգամյակում, 2010– 2015թթ., տարածաշրջանը լայնացվել է եւ անվանվում է սեւծովյան ավազանի երկրներ, որի մեջ մտնում են Բելառուսը, Ուկրաինան, Մոլդովան, Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը, Իսրայելը։ Մեր տպագրությունների թիվը 2005 թվականին եղել է 381։ Հաջորդ տարիներին անընդհատ աճ ենք ունեցել, իսկ 2012 թ. նույնիսկ հասել է 775-ի։ Հետո մի քիչ նվազել է մինչեւ 690-ի»,- ասաց Ռադիկ Մարտիրոսյանը։

Յուրաքանչյուր մեկ միլիոն բնակչի հաշվով գիտական հոդվածների տպագրության առումով Հայաստանը վերը նշված երկրներից զիջում է միայն Իսրայելին, Իրանին եւ Թուրքիային։ Մեր երկրի դեպքում այդ թիվը 232 է, Թուրքիայի՝ 311:

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930