Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջում եմ, որ Բագրատյանն էլ ներողություն խնդրի եւ տղամարդավարի ասի, որ ինքը չկարողացավ տիրապետել իրեն. «Հրապարակ»  

Հունիս 29,2016 10:43

Բագրատյանի պատասխանը ցուցարարին՝ «շուլերը տատդ ա», հայհոյանքի պես է հնչում։ Գեներալ Սեյրանը կասեր՝ այ Հրանտ, դու էլ հո ինտելիգենտ, կարդացած տղա ես, ի՞նչ գործ ունես էն մարդու տատի հետ։ Ես լինեի կամ Մանվելը՝ ջոկ հարց։ Եվ արդեն ոչ մի նշանակություն չունի, որ ցուցարարը շշով հարվածել է Բագրատյանին։ Դա տեղի է ունեցել «վիրավորանք» հասցնելուց հետո։

Ինչո՞ւ եք վիրավորում ՀՀ քաղաքացուն, պարոնայք շուլերներ։

Ֆեյսբուքում մի նախկին շուլեր էլ գրառում է կատարել այս առնչությամբ, որի մեջ շշով հարվածելու պահն է կարեւորել եւ քաղաքացուն մեղադրել, որ նա, իբր, ի դեմս Բագրատյանի, խեղճ տղա է տեսել եւ չէր համարձակվի շշով հարվածել, եթե Բագրատյանի փոխարեն իշխանական շուլեր լիներ կանգնած։ Այսինքն, եթե քաղաքացին շշով հարվածեր Շմայսին կամ Այվազյանին, կարելի էր, իսկ Բագրատյանին կամ Ստյոպա Սաֆարյանին՝ չէր կարելի։

Բագրատյանը պահանջում է, որ քաղաքացին գա եւ իրենից ներողություն խնդրի շշով հարվածելու եւ շուլեր ասելու համար։ Ես էլ եմ պահանջում, որ ցուցարարը ներողություն խնդրի միջադեպի համար։ Բայց պահանջում եմ, որ Բագրատյանն էլ ներողություն խնդրի եւ տղամարդավարի ասի, որ ինքը չկարողացավ տիրապետել իրեն ու հակադարձեց։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930