Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանության հացն ու ընդդիմության տեսարանները. «Ժամանակ»

Հունիս 29,2016 10:31

Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանն ինքը կորոշի, թե ինչ կարգավիճակով է շարունակելու քաղաքականության մեջ մնալ ՀՀԿ-ի «հաղթանակից» հետո: Բաղդասարյանն ասել է, որ ոչ ոք չի կարող նրա փոխարեն որոշել այդ հարցը:

Այդպիսով, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավարը, փաստորեն, հայտարարում է, որ ՀՀԿ-ն պետք է ընդունի Սերժ Սարգսյանի ցանկացած որոշում, որը կապված կլինի նրա հետագա կարգավիճակի հետ: Կիսո՞ւմ է արդյոք ՀՀԿ-ի մեծամասնությունը Վահրամ Բաղդասարյանի այս տեսակետը, կամ ընդհանրապես իշխանական մեծամասնությունը, թե՞ Բաղդասարյանն արտահայտում է լոկ իր կարծիքը:

Քաղաքականության մեջ մնալու մտադրության մասին Սերժ Սարգսյանը հայտարարել է նախօրեին «Ռոյթերզ» գործակալությանը տված հարցազրույցում: Եվ ահա դրանից հետո Բաղդասարյանը հայտարարում է, որ չէր էլ պատկերացնում նրան քաղաքականությունից դուրս, իսկ թե հատկապես որ տեղում՝ Սարգսյանն ինքը պետք է որոշի: Այսպիսով, Վահրամ Բաղդասարյանը Սերժ Սարգսյանի մտադրությունից հետո հայտարարում է իր լոյալությունը դրան: Եթե դա միայն Վահրամ Բաղդասարյանի կարծիքն է և ոչ թե ՀՀԿ-ի մեծամասնության, ապա սա նշանակում է, որ առաջիկայում Բաղդասարյանի օրինակին պետք է հետևեն այլ ՀՀԿ-ականներ, և ով չհետևի այդ օրինակին, կնշանակի՝ այնքան էլ համաձայն չէ Սերժ Սարգսյանի քաղաքականության մեջ մնալու կամ կարգավիճակը միանձնյա որոշելու մտադրությանը:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930