«Անալիտիկ» ակումբի պատասխանատու եւ համանուն կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդության քննարկումը երեկ օրվա երկրորդ կեսին հետաձգվեց, քանի որ չէին ներկայացել Հատուկ քննչական ծառայության քննիչները: Դատարան չէր բերվել կալանավորված Անի Հովհաննիսյանը:
Այսօր ժամը 17:00-ին կքննարկվի միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Ա.Հովհաննիսյանը, եւս երկուսը կալանավորված են շորթման հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հաղորդման հիման վրա: