Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում երեկ ուշ երեկոյան երկու պայթյուն է որոտացել:
«Երեք ինքնասպան ահաբեկիչներ են իրականացրել հարձակումը»,- AFP-ի հաղորդմամբ՝ լրագրողներին հայտնել է Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինը։
CNN-ը հղում անելով թուրք պաշտոնյաներին՝ հաղորդում է, որ զոհերի թիվը 36 է, վիրավորներինը՝147:
Նախնական տեղեկություններով, Ստամբուլի օդանավակայանում պայթյունի հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան, հայտնել է ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը «Թվիթեր»-ի էջում։
Կարդացեք նաև
According to preliminary info no #Armenia|ns among victims of #Istanbul airport blast #Ista https://t.co/YLDb3eSacY
— Tigran Balayan (@tbalayan) June 28, 2016