Լրահոս
Օրվա լրահոսը

Հազարը օգտակար է շաքարախտով տառապողների, ավելորդ քաշ ունեցողների համար

Հունիս 29,2016 11:45

Հազար, սալաթ, մարոլ անվանումներով հայտնի այս բույսը անփոխարինելի սննդամթերք է, որը կարգավորում է մարսողությունը, կանխարգելում է աթերոսկլերոզի եւ թոքերի քաղցկեղի զարգացումը։ Ուռուցքաբանները հայտնաբերել են, որ բույսը պարունակում է քաղցկեղի բջիջների առաջացումը կանխարգելող մեծաքանակ նյութեր։

Մարոլի հյութի մեջ մեծ քանակությամբ պարունակում է երկաթ եւ մագնեզիում։ Լյարդն ու փայծաղը համարվում են երկաթի կուտակման պահեստարաններ եւ օրգանիզմի կողմից օգտագործվում են արյան կարմիր գնդիկների կառուցման համար։ Հազարի հյութի մեջ կա 38% կալիում, 15% կալցիում, 5% երկաթ, 6% մագնեզիում, 9% ֆոսֆոր։

Հյութն օգտակար է թոքախտի, ստամոքսային, մաշկային, նյարդային հիվանդությունների դեպքում։

Ըստ Հալենի՝ սալաթի հյութը հանգստացնող է, քնաբեր։ Անտոնիո Սուզոն գրել է, որ հնադարում այն հանձնարարել են որպես միզամուղ՝ բրոնխիտի, ուռածության, ջրգողության, պոդագրայի, գրգռվածության դեպքում։ Ըստ Ավիցեննայի՝ այն խթանում է սեռական ակտիվությունը (հատկապես գարնանային սալաթը)։ Մուհամմեդ Շերազին վկայում է, որ սալաթը մաքրում է արյունը՝ վերացնելով մածուցիկությունը, պաշտպանում է համաճարակներից, վերացնում գլխացավը, հազը։

Ամիրդովլաթ Ամասիացու տվյալներով՝ սալաթը վերացնում է անքնությունը, զառանցանքը, մելանխոլիան։ Սալաթի հյութը առատացնում է կերակրող մոր կաթը, բուժում ստամոքսի հիվանդությունները, օգնում ուռուցքների, մաշկային հիվանդությունների դեպքում:

Այս բույսը շատ օգտակար է շաքարախտով տառապողների, ավելորդ քաշ ունեցողների, արյունազեղման հակվածություն ունեցողների, հիպերտոնիկների, մեծահասակների համար:

Հակացուցված է ստամոքսի ու 12-մատնյա աղիի սրված խոցային հիվանդությունների դեպքում:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

28.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930