Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրճը քայքայում է օրգանիզմում մազերի գույնը պահպանող վիտամինները

Հունիս 29,2016 11:30

Բժշկական ուսումնասիրությունները պարզել են, որ սուրճի չարաշահումից մազերը ժամանակից շուտ են ճերմակում։ Սուրճը քայքայում է օրգանիզմում մազերի գույնը պահպանող վիտամինները։ Ճերմակելու ընթացքը դանդաղեցնելու համար պետք է սուրճը չափավոր օգտագործել։ Մազերը վաղաժամ ճերմակելու դեպքում կարելի է օգտագործել սերկեւիլի տերեւների եփուկ։

Վերցնել 1 թեյի գդալ հալվեի հյութ, 1 ճաշի գդալ մեղր, 1 թեյի գդալ գերչակի յուղ, խառնել։ Ստացված զանգվածը քսել գլխի մաշկին եւ լվանալ 30-40 րոպե հետո։ Մազերը լվանալուց հետո ցայել երիցուկի կամ եղինջի թուրմով, իսկ վերջում գոլ ջրով։ Կրկնել շաբաթը 1-2 անգամ։ Սա նաեւ խորհուրդ է տրվում օգտագործել մազերի քիմիական գանգրացումից հետո։

Վերցնել 1 ճաշի գդալ մեղր, 1 ճաշի գդալ հալվեի հյութ եւ 1 թեյի գդալ սխտորի հյութ։ Խառնուրդը կարելի է պահել սառնարանում։ 1 ճաշի գդալ խառնուրդը խառնել 1 ձվի դեղնուցի հետ եւ քսել գլխամաշկին։ Կապել գլխաշոր, վրայից հագնել ցելոֆանե գլխարկ։ 20 րոպե անց մազերը լվանալ, մազարմատներին քսել 1 ձվի դեղնուց եւ քիչ անց լվանալ մազերը։ Վերջում մազերը լվանալ երիցուկի կամ եղինջի թուրմով։ Այս միջոցը օգտագործել 5 անգամ շարունակ։

Վերցնել 1 թեյի գդալ քերած սոխ, 1 թեյի գդալ մեղր, 1 ձվի դեղնուց, լավ խառնել, քսել գլխամաշկին, տաք փաթաթել եւ 12 ժամ անց լվանալ օճառահեղուկով։
Մազերին շագանակագույն երանգ տալու համար ցողել ընկուզենու տերեւների եփած ջրով (յուրաքանչյուր լիտր ջրին ավելացնել 60 գրամ տերեւ)։
Մազերին ոսկեգույն երանգ տալու համար լվացեք մարգարտածաղկի թուրմով` մեկ ափ մարգարտածաղկին ավելացնել 1 լիտր ջուր, եռացնել եւ թուրմով ցողել լվացած մազերը։

Փափուկ մազեր ունենալու համար լվանալուց մեկ ժամ առաջ մազերը մերսել ձիթայուղով, ապա փաթաթել անձեռոցիկով, հետո նոր լվանալ։
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

28.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930