Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահի պարգևների հանձնում ռուսաստանյան ԱՊՀ ինստիտուտի աշխատակիցներին

Հունիս 28,2016 22:07

Ս/թ. հունիսի 28-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում ներդրած զգալի ավանդի համար, ռուսաստանյան ԱՊՀ երկրների ինստիտուտի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահի հրամանագրով շնորհված պարգևների հանձնման արարողությունը:

ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն իր բացման խոսքում շնորհավորելով ԱՊՀ ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինին և աշխատակիցներին հոբելյանի առթիվ՝ ընդգծել է, որ իր գիտավերլուծական գործունեության երկու տասնամյակների ընթացքում կառույցն արժանացել է մեծ վստահության, հատկապես, Հայաստանում՝ նպաստելով նաև հայ-ռուսական հարաբերությունների առավել խորացմանը: “ԱՊՀ երկրների ինստիտուտը հետխորհրդային զարգացումների բարդ խճանկարում պատվով իրականացրել և շարունակում է իրականացնել Լեռնային Ղարաբաղի և տարածաշրջանային արդի հարցերի  շուրջ ճշմարտության վերհանմանն ու ապատեղեկատվության կասեցմանն ուղղված իր առաքելությունը”,  – նշել է ՌԴ-ում ՀՀ դեսպանը:

Միջոցառմանը դեսպան Եսայանն ԱՊՀ ինստիտուտի եվրասիական ինտեգրման և ՇՕՍ-ի զարգացման բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևին հանձնել է ՀՀ նախագահի հրամանագրով շնորհված Երախտագիտության մեդալը, իսկ Կովկասի բաժնի ղեկավար Ֆելիքս Ստանևսկուն՝ ՀՀ նախագահի հրամանագրով շնորհված շնորհակալագիրը:

ՀՀ նախագահի շնորհակալագրերի են արժանացել նաև նույն ինստիտուտի տնօրենի առաջին տեղակալ Վլադիմիր Եգորովը և Միջին Ասիայի ու Ղազախստանի բաժնի ղեկավար Անդրեյ Գրոզինը, իսկ ԱՊՀ ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովին շնորհվել է Երախտագիտության մեդալ:

Այնուհետև ելույթով հանդես է եկել Կ.Զատուլինը, ով շնորհակալություն է հայտնել հայաստանյան իշխանություններին բարձր պատվի արժանացնելու համար՝ նշելով, որ կառույցը հետագայում ևս կջանա նպաստել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների առավել ամրապնդմանը:

Միջոցառմանը մասնակցել են Մոսկվայում ԼՂՀ ներկայացուցիչ Ա. Անդրյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմը, ՌԴ-ում ՀՀ պետական կառույցների ներկայացուցիչներն ու Մոսկվայում հայ համայնքային կազմակերպությունների ղեկավարները:

ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930