Լրահոս
Օրվա լրահոսը

Անրի Վերնոյի որդի Պատրիկ Մալաքյանը պարգևատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով

Հունիս 28,2016 21:01

Հունիսի 28-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը ներկա գտնվեց ֆրանսահայ հայտնի կինոռեժիսոր Անրի Վերնոյի որդու՝ Պատրիկ Մալաքյանի և «Նարեկ» պարային դպրոցի գեղարվեստական ղեկավար Արման Ջուլհակյանի՝ «Հավերժություն» պարային ներկայացմանը, որը բեմականացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում:

Միջոցառման սկզբին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի և շնորհակալական խոսքը փոխանցեց նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, որում մասնավորապես նշված էր. «Պատրիկ Մալաքյանին ճանաչում են ոչ միայն իբրև հայ ազգի մեծանուն արվեստագետ Անրի Վերնոյի որդի, այլև իր երկրին և ժողովրդին նվիրված հայի: Լինելով հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Մարսելի մասնաճյուղի նախագահ՝ նա Սփյուռքում մշտապես աջակցել է հայապահպանության, հայ արվեստի ու մշակույթի տարածման գործին: Նրա ջանքերով Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում տպագրվեց Անմոռուկի պատկերով դրոշմանիշ և դրոշմաթուղթ՝ «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով: Մի առիթով Պատրիկ Մալաքյանն ասել է, որ ինքը խոր հարգանք ունի այն մարդկանց նկատմամբ, ովքեր կարողացան պահել-պահպանել իրենց ազգային ինքնությունը, հայեցիությունը»:

ՀՀ սփյուռքի նախարարի հրամանով Հայաստանի և Սփյուռքի  միջև գործուն կապերն ամրապնդելու, մշակութային խնդիրների լուծման, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք գործակցության   զարգացման շրջանակներում մեծ ավանդի համար Պատրիկ Մալաքյանը պարգևատրվեց «Պողոս Նուբար» մեդալով, որը նրան հանձնեց նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը:

Սփյուռքում հայ մշակույթի պահպանման և տարածման համար «Նարեկ» պարային դպրոցի գեղարվեստական ղեկավար Արման Ջուլհակյանին հանձնվեց ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգիր:

Այնուհետև ներկաները դիտեցին ներկայացումն, որն իր մեջ ամփոփում է հայ ժողովրդի անցած ուղին, դժվարություններն ու հաղթական վերելքները:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930