Թբիլիսիում մեկնարկած ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում պայքարն սկսեցին Հայաստանի մարզիկները:
77 կգ քաշային կարգում Դավիթ Հովհաննիսյանն ու Ժորժ Եղիկյանը պոկում վարժությունում ցույց տվեցին հավասար՝ 145 կգ, եւ ուժեղագույնների խմբում առաջին վարժությունից հետո հանգրվանեցին 8-րդ եւ 10-րդ հորիզոնականներում:
Հրում վարժությունում Ժորժ Եղիկյանը չկարողացավ բարձրացնել 175 կիլոգրամը եւ զրո ստացավ, իսկ Դավիթ Հովհաննիսյանին երեք մոտեցումից միայն մեկը հաջող ստացվեց նույն քաշում: Նա հրումում ճանաչվեց 9-րդը, իսկ երկամարտում 320 կգ-ով բավարարվեց 8-րդ տեղով:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ