Հունիսի 23-ին Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը հանդիպում ունեցավ Շարժայի Էմիրության կառավարիչ դոկտոր Շեյխ Սուլթան Բին Մոհամադ Ալ Կասիմիի հետ:
Հանդիպմանը դեսպան Ղարիբջանյանը էմիր Կասիմին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վարչապետ Հովիկ Աբրահամյանի ողջույնները:
Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ Շեյխ Կասիմին բարձր գնահատեց հայ-էմիրատական հարաբերությունների զարգացման դինամիկան:
Կողմերն անդրադարձան երկկողմ համագործակցության օրակարգի մի շարք հարցերի: Այդ համատեքստում երկուստեք ընդգծվեց տարբեր մակարդակով փոխադարձ այցելությունների անցկացման կարևորությունը բազմաոլորտ փոխգործակցության խթանման գործում:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Հայաստանի և Շարժայի Էմիրության միջև առևտրատնտեսական ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերին՝ Շեյխ Կասիմին վերահաստատեց Էմիրությունների պատրաստակամությունը կյանքի կոչելու այդ ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունները:
ՀՀ ԱԳՆ