Լրահոս
Օրվա լրահոսը

Տղամարդու մասնագիտական օգտագործված հագուստ, խալաթներ, դիմակներ եւ այլ ապրանքների համար «Ազադ Ֆարմասյութիքլզ»-ը կազատվի մաքսատուրքերից

Հունիս 28,2016 18:55

Կառավարությունը մաքսատուրքերից կազատի «Ազադ Ֆարմասյութիքլզ» ընկերությանը՝ 78,6 միլիոն դրամի արժողության տեխնոլոգիական սարքավորումներ, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասեր, հումք եւ նյութեր ներմուծելու համար:

Այս մասին տեղեկանում ենք կառավարութան հունիսի 30-ի նիստի օրակարգից: Այս արտոնությունը տրվում է, ինչպես նշված է կառավարության նախագծում, գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում:

Ըստ նախագծի, «Ազադ Ֆարմասյութիքլզ»-ի ներդրումային ծրագրի համաձայն, ընկերությունն իրականացնելու է դեղագործական եւ բիոտեխնոլոգիական լաբորատոր հետազոտություններ, ներկրվելու են քիմիական լաբորատոր սարքեր եւ սարքավորումներ: Ընկերությունը նշում է, որ ԵԱՏՄ անդամ երկրներում ԵՄ չափանիշներին համապատասխանող նմանատիպ ապրանքներ չեն արտադրվում:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել մինչեւ 10 միլիոն եվրոյի (մոտ 5,5միլիարդ դրամ) ներդրում եւ ստեղծել մինչեւ 100  նոր աշխատատեղ` 250 հազար դրամ միջին աշխատավարձով:

Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն` 230 միլիոն դրամ, որն ամբողջությամբ արտահանվելու է Շվեյցարիա:

Ուշագրավն այն է, որ ընկերության 78,6 միլիոն դրամի ներմուծվող բոլոր ապրանքները օգտագործված են: Օրինակ՝ ինչպես գրված է այդ ապրանքների ցանկում՝ «օգտագործված մասնագիտական հագուստ՝ խալաթներ լաբորատորիայի համար, օգտագործված լաբորատոր մագնիսական խառնիչներ, լաբորատոր գործվածք, դիմակներ, դիմակների ներդիրներ, օգտագործված լաբորատոր պաշտպանիչ սաղավարտ պլ. նյութերից, օգտագործված լաբորատոր վակուումային պոմպ, օգտագործված բազմաֆունկցիոնալ տպիչներ, օգտագործված տարաներ լաբորատոր հեղուկների համար, լաբորատոր էլեկտրական գոլորշացուցիչ, օգտագործված սեղանի ուլտրամանուշակագույն լուսային սարք, օգտագործված, տղամարդու մասնագիտական հագուստ` տաբատ լաբորատորիայի համար, օգտագործված գրքեր, օգտագործված աթոռներ` մետաղական հիմքով, պլ. ծածկույթով, հոլովակավոր, օգտագործված օդաքաշ պահարանի մասեր, օգտագործված պլ. ճկուն խողովակ, օգտագործված լաբորատոր կահույքի մասեր, oգտագործված  էլեկտրական հոսանքի բաժանարար վահանակ, օգտագործված հեղույսների եւ մանեկների հավաքածուներ, օգտագործված LCD մոնիտորներ, օգտագործված դյուրակիր համակարգիչներ՝ օգտագործված բազմաֆունկցիոնալ տպիչ սարքեր»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930