Հունիսի 27-ին, ժամը 10.20-ին, ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գյումրիի Հ.Սարգսյան փողոցի վարժարանի տարածքում նռնակ են հայտնաբերել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Գյումրիի քաղաքապետարանի սանմաքրման աշխատակիցները Հ.Սարգսյան փողոցի վերջնամասում գտնվող «Կումայրի արգելոց» կոչվող տարածքում մաքրման աշխատանքներ կատարելիս հայտնաբերել են «ՌԳԴ» տիպի նռնակ` առանց պայթուցիչի:
Նշանակվել է պայթունատեխնիկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Կարդացեք նաև
ՀՀ Ոստիկանություն