«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գեւորգ Սաֆարյանին զարմացնում է իր գործով որպես վկա հարցաքննվող ոստիկանների ցուցմունքները: «Փաստացի տալիս են այսպիսի ցուցմունք, մենք տեսանք, որ Գեւորգ Սաֆարյանը խփեց Գեղամ Խաչատրյանին, մնացած ոչ մի բանը չենք հիշում: Ոչ հիշում են դրանից առաջ ինչ տեղի ունեցավ, ոչ հիշում են դրանից հետո ինչ տեղի ունեցավ»,- հայտարարեց Գեւորգ Սաֆարյանը:
Այսօր դատարանում շարունակվեց Ամանորի գիշերը Ազատության հրապարակում ոստիկան Գեղամ Խաչատրյանին հարվածելու մեջ մեղադրվող Գեւորգ Սաֆարյանի գործով դատական նիստը: Դատարանում հարցաքննվում էր վկա ոստիկան Վաղինակ Մինասյանը: Նա պատմեց, որ Գեւորգ Սաֆարյանը հարվածել է ոստիկանին: Սակայն չէր հիշում, թե Գեւորգ Սաֆարյանը ինչ դիրքում էր գտնվում հարվածելիս:
«Այնպիսի տպավորություն է, որ վկայի հիշողության մեջ միայն Գեւորգ Սաֆարյանի ձեռքն է, ձեռքից այն կողմ չի հիշում, ինչ է կատարվել: Վկաները տալիս են ակնհայտ սուտ եւ հորինված ցուցմունքներ, ինչով էլ պայմանավորված է իրենց չհիշելը»,- ավելացրեց նա:
Գեւորգ Սաֆարյանն այսօր առարկեց նաեւ դատախազի գործողությունների դեմ՝ նշելով, որ հուշում է, թե ինչ պատասխանի վկան, այնուհետեւ առարկեց դատավոր Մնացական Մարտիրոսյանի գործողության դեմ:
Կարդացեք նաև
Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ա1+»-ի կայքում