Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Էնֆիաջյան. Հայաստանի տարածաշրջանային կարգավիճակը պարտադրում է վարել ճկուն և հեռանկարային արտաքին քաղաքականություն

Հունիս 28,2016 18:02

Հունիսի 28-30 Մոսկվայում ընթանալու է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի աշխատանքների 47-րդ լիագումար նիստը, որտեղ քննարկվելու են տնտեսական համագործակցության նոր հորիզոններն ու դրանց հավանական զարգացումները:

Խորհրդարանական դիվանագիտության այս ձևաչափը անհրաժեշտ է առավելագույնը կիրառել:

Համագործակցության այս մոդելը թույլ է տալիս ձևավորել և’ տնտեսական, առևտրի շրջանառության, և’ նոր ներդրումների բավականին իրավական դաշտ, ուստի, այս համատեքստում, մենք շատ անելիք ունենք: Անհրաժեշտ եմ համարում յուրաքանչյուր նման հանդիպման ժամանակ ներկայացնել և բարձրաձայնել մեր երկրի առավելություններն ու կառույցի նախագծերում մեր մասնակցության համընդհանուր արդյունավետությունը:

Սա հարթակ է, որտեղ պետք է արծարծել խնդիրները, գտնել դրանց ուղիները և ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը որպես երկիր, որը կարող է էական մասնակցություն ունենալ տնտեսական քաղաքականության տարածաշրջանային զարգացումներում:

Մեկնարկող վեհաժողովում Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ես եմ ներկայացնելու և հանդես եմ գալու ելույթով, որտեղ կարևորելու եմ տնտեսական ուղենիշերի ճիշտ կիրառումը, փախստականների հիմնահարցերը. (1988-1992թթ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում իրենց մշտական բնակության վայրերից տեղահանվել են մոտ կես միլիոն հայեր, որոնցից 360 000-ը ապաստան են գտել Հայաստանում: Հայաստանը՝ սկսած 2012թ.-ից, ընդունել է մոտ 17000 փախստականների Սիրիայից, լինելով 3-րդ երկիրը փախստականներին ընդունելու հարցում Գերմանիայից և Շվեդիայից հետո՝ չի ստանում ադեկվատ օգնություն և աջակցություն միջազգային հանրության կողմից:

Մեր երկիրը մեծ միջոցներ է ծախսում Սիրիայից փախստականների ընդունման համար, չնայած նրան, որ դեռ լուծված չե Ադրբեջանից եկած փախստականների հարցը), մասնակից երկրների արդյունավետ քաղաքական մասնակցությունը և այն տարածաշրջանային առավելությունները, որն ունի մեր երկիրը: Վստահ եմ, որ խորհրդարանական դիվանագիտության ճիշտ կիրառումը կմեծացնի Հայաստանի Հանրապետության մասնակցությունը ՝ ցանկացած տնտեսական մեծ,անգամ ամենահամարձակ նախագծերում:

Առանձնահատուկ կարևորում եմ, որ վեհաժողովի աշխատանքները զուտ տնտեսական ենթատեքստ չունեն` դրանք ներառում են օրենսդրական քաղաքականության այնպիսի հարթակներ, որոնք ուղղված են ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը, շրջակա միջավայրի պաշտպանությանը, նպաստում են սոցիալական և մշակութային իրավական դաշտի ներդաշնակեցմանը:
Վերջին շրջանի զարգացումները հորդորում են լինել առավել ճկուն և արդյունավետ դիվանագիտություն վարող կողմ:

Անհրաժեշտ է ոչ միայն նախաձեռնություններին մասնակից դառնալ, այլև պետք է լինել դրանց նախաձեռնողը:

 

ՀՀ ԱԺ ԲՀԿ

Խմբակցության քարտուղար

Վահե Էնֆիաջյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930