Ռուսաստանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է 2016թ. հուլիսի 1-ին Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ գագաթնաժողովի ընթացքում ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպմանը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերություններին՝ Զախարովան մասնավորապես ասել է. «Ինչ վերաբերվում է ռուս-թուրքական շփումներին, ինչպես միջանձնային, այնպես էլ հեռախոսային, այդ թեման քննարկումների փուլում է»։
Խոսելով Սերգեյ Լավրով-Մևլութ Չավուշօղլու հնարավոր հանդիպման մասին՝ Զախարովան ասել է. «Դեռևս չկան ԱԳ նախարարների օրացույցային լրացումներ։ Օրացույցները դեռևս կազմվում են»։