Թուրքիայի վարչապետ և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար Բինալի Յըլդըրըմը հյուրընկալվել է թուրքական հեռուստաընկերություններից մեկին, որի ընթացքում խոսել է ռուս-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման թեմայով։ Այս մասին տեղեկացնում է Trend.az լրատվական գործակալությունը։
Հեռուստահաղորդման ընթացքում Յըլդըրըմը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի իշխանություններին՝ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործում ներդրած ջանքերի համար։
Թուրքիայի վարչապետը ևս մեկ շնորհակալություն է հասցեագրել Ադրբեջանին՝ այս անգամ արդեն Ռուսաստանի և Ղազախստանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու համար։
Տեղեկացնենք նաև, որ հեռուստահաղորդման ընթացքում Յըլդըրըմն ասել է, որ առաջիկայում նախատեսված է Էրդողանի և Պուտինի միջև հեռախոսազրույց։ Այս տեղեկությունը հաստատել է նաև պաշտոնական Մոսկվան, նշելով, որ երկու երկրների նախագահների հեռախոսազրույցը նախատեսված է 2016թ. հունիսի 29-ին։