Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գնումների նոր օրենքով «Սեւ ցուցակում» հայտնված ընկերությունները 2 տարուց շուտ չեն կարող գնումների մրցույթի մասնակցել (Տեսանյութ)

Հունիս 28,2016 17:28

«Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ կոռուպցիան Հայաստանում ունի արյան գին»,-«Օպերա Սյութ» հյուրանոցում կազմակերպված քննարկման ժամանակ ասաց Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստանի փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը: Այսօր «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Գնումների մասին» նոր օրենքի նախագծի հանրային քննարկումը:

Պարոն Ամիրյանը կարծիք հայտնեց, որ առանց վճռական քայլեր կատարելու՝ խնդիրը լուծել չի լինի. «Ստացվում է, որ ապրանքների եւ ծառայության ձեռքբերումներով է պայմանավորված պետություն, երկիր, հող ունենալ-չունենալու հարցը»:

ՀՀ ֆինանսների նախարարության պետական ներքին ֆինանսական հսկողության եւ պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը ներկայացրեց նախագծում նախատեսվող փոփոխությունները: Ըստ նրա, հիմնական փոփոխություններից է գնման ընթացակարգերի համապատասխանեցումը ԵԱՏՄ պահանջներին:

gnumnerՄեկ այլ փոփոխություն վերաբերում է «սեւ ցուցակում» հայտնված կազմակերպությունների ներառման պայմանների փոփոխության հարցին: Ներկայիս օրենքով «սեւ ցուցակում» գտնվելու ժամկետը 6 ամսից 3 տարի է, ԵԱՏՄ համաձայնագրով այդ ժամկետը հստակ ֆիքսված է եւ չի կարող պակաս լինել, քան երկու տարին:

Դավիթ Ամիրյանը հետաքրքրվեց, թե ինչպիսի փոփոխություններ են նախատեսվում բուհերի գնումների գործընթացում, քանի որ գործող օրենքով այնքան ձգձգվում էր այդ գնումը, որ ասենք` բուհի համար գնված համակարգիչը կամ այս կամ այն գիրքն այլեւս պետք չի լինում:

Մանրամասները` տեսանյութում

Ի պատասխան, Սերգեյ Շահնազարյանն ասաց. «Նախ` առաջինը գնումների համակարգում, ոչ ոք երջանիկ չի լինում, դուք չեք կարող գտնել երջանիկ պատվիրատու եւ չեք կարող գտնել երջանիկ մատակարարներ: Միշտ կան դժգոհություններ»:

Շահնազարյանը սակայն չի կարծում, որ օրենքն այդքան բարդեցված է, այլ, նրա համոզմամբ, հարցն օրենքի կարգավորումներն են եւ խնդիր կարող է առաջանալ օրենքը կիրառողների պատճառով:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանը համամիտ էր ֆիննախի պաշտոնյայի հետ, ասելով, որ հաճախ գնումների մասնագետը խնդրի ոչ պատշաճ տիրապետումը բարդում է գնումների մասին օրենսդրության վրա: Այդուհանդերձ պարոն Մանուկյանը գտնում էր, որ ֆիննախի վերապատրաստման եւ ուսուցման ծրագրերի որակը շատ հեռու է պահանջներից:

Պարոն Մանուկյանի խոսքի շարունակությունը` տեսանյութում

Քննարկմանը մասնակից Վերահսկիչ պալատի ներկայացուցիչ Կարեն Առուստամյանը հետաքրքրվեց, թե նոր օրենքը պատասխանատվության մեխանիզմներ նախատեսո՞ւմ է:

Պարոն Շահնազարյանն ասաց, որ ինչը կոլեգիալ անպատասխանատվություն է եւ որ գնումների մասին օրենքն այն փաստաթուղթը չէ, որ պատասխանատվություն նախատեսի. «Դա արդեն նախատեսված է Քաղաքացիական օրենսգրքով կամ Քրեականով»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930