Լրահոս
Օրվա լրահոսը

Փոստանջյանը՝ Սերժ Սարգսյան-Պուտին «ապօրինի գործարքի» մասին. «Միգուցե իր վերընտրվելն է պայմանավորվել» (Տեսանյութ)

Հունիս 28,2016 17:15

Այս համաձայնագիրն ասում է, որ երկու հակաօդային պաշտպանության համակարգերը համագործակցում են, բայց համաձայնագիրը չի ասում, որ Հայաստանի գործողությունները սահմանափակվելու են եւ Արցախի պաշտպանության հարցում առանց ՌԴ թույլտվության մենք քայլ չենք կարող անել: Այսօր ԱԺ-ում այսպես բացատրեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ՌԴ-ի հետ ստորագրված հակաօդային պաշտպանության միավորված համակարգ ստեղծելու համաձայնագիրը:

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը վստահ է՝ համաձայնագրի 6-րդ կետով բավականին լիազորություններ ենք տալիս ՌԴ-ին ու պետք չի մասնագետ լինել՝ դա հասկանալու համար. «ՌԴ-ն իր ռազմավարական գործընկերն է համարում Ադրբեջանին եւ պատրաստվում է ոչ միայն իր տված Սմերչերը, Սոլնցեպյոկները հետ չվերցնել, այլեւ շարունակելու է մատակարարումը նրանց: Մենք հասկանում ենք, որ ՌԴ-ն մեզ համար հուսալի գործընկեր չէ, որովհետեւ մեր թշնամիների համար զենք է մատակարարում, իսկ մեզ համար ընդամենը դեռ 80 տոկոս փաստաթուղթ են մատակարարել: Հիմա ինչպե՞ս եք պատկերացնում այդ համագործակցությունը ՌԴ-ի հետ, որ այսպես գովերգում եք եւ իրավասությունները հանձնում եք իրենց: Նրանք իրենց իրավասությունները կօգտագործեն եւ մեր թշնամիներին մեր ունեցած արժեքավոր տեղեկությունը օգտագործելու են, փոխանցելու են մեր թշնամիներին: Կա նաեւ մասնագիտական վերլուծություն այս փաստաթղթի վերաբերյալ, որ սա ուղղակի դավաճանություն է»:

Ըստ Զարուհի Փոստանջյանի, այս համաձայնագիրը ամիսներ առաջ էր ստորագրվել, բայց արագացրեց դրա իրականացումը Պուտինը, որովհետեւ Սերժ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգից գալուց հետո այն արտահերթ կարգով բերեց խորհրդարան. «Ի՞նչ է պայմանավորվել Սերժ Սարգսյանը, ո՞րն է այդ ապօրինի գործարքի առարկան՝ հաջորդ դավաճանական քայլը նրա կողմից: Ի՞նչն է այս առքուվաճառքի էությունը, խնդրում եմ, հանրությանը ներկայացրեք: Միգուցե իր վերընտրվելն է պայմանավորվել՝ այս խուլիգանական փաստաթղթի դիմաց»:

Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Տիկին Փոստանջյան, ձեզ համար բոլորը դավաճաններ են, բոլորը գործից չհասկացողներ են, բացի ձեզանից բոլորը շատ վատ են պատկերացնում ՀՀ անվտանգությունը: Դուք ձեր խնդիրը կատարել եք, հանգիստ կարող եք գնալ տուն, ձեր օրացույցում մի հատ գալչկա դնեք: Ձեզ ոչ հետաքրքրում է ՀՀ օդային պաշտպանությունը, ոչ էլ դուք դրանից բան եք հասկանում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930