Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հոնգ Լին անդրադարձել է Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում նկատվող դրական տեղաշարժերին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը։
Լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ Չինաստանի արտաքին գերատեսչության մամուլի խոսնակն ասել է հետևյալը. «Տեղյակ ենք թեմայի վերաբերյալ զարգացումներից։ Մենք դրական ենք գնահատում Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը»։